четверг, 27 октября 2011 г.

27 հոկտեմբերի 2011թ.

Այսօր Գավառում ձմեռ տեսանք: Ամբողջ ճանապարհին ձյուն էր տեղում: Սարերը ծածկվել էին թարմ, սպիտակ ու մաքուր ձյունով:
Վախենում էինք, որ վերապատրաստվող ուսուցիչները, որ հեռվից են գալիս կուշանան: Սակայն ամեն ինչ կարգին էր: Բոլորը տեղում էին և հետաքրքրված մասնակցում էին վերապատրաստումներին: Շատ հետաքրքրված էին, միևնույն ժամանակ անհանգստացած չափորոշիչների ոչ խորը իմացությամբ: Վերապատրաստման ընթացքում վերապատրաստողները կարողացել էին բացատրել չափորոշիչների կարևորությունը և ուսուցման արդյունավետության և աշխատանքային պարտականությունների կատարման տեսանկյունից: Վերապատրաստվողները արդեն շահագրգիռ աչքով են նայում տրամադրված նյութին և տեսնում են չափորոշիչների առավելությունները և թերությունները, անում են առաջարկություններ, բարձրացնում են հարցեր:


Комментариев нет:

Отправить комментарий