четверг, 13 октября 2011 г.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Կազմակերպության անվանումը

Կրթություն առանց սահմանի  Հասարակական Կազմակերպություն /ԿԱՍ ՀԿ/



Հիմնադրման ամսաթիվը  15.11.2002թ.



Կազմակերպության նախագահ` Ռուզաննա Կարապետի Մուրադյան


ԿԱՍ ՀԿ-ի առաքելությունն է` կազմակերպել կրթություն բոլոր տարիքի մարդկանց համար, բոլոր բնագավառներում:


Կազմակերպության բնութագիրը


Կազմակերպության նպատակներն ու խնդիրներն են`

Ֆ  Նպաստել համայնքի անդամների շարունակական կրթությանը:

Ֆ  Կապեր հաստատել տեղական արտասահմանյան և միջազգային նույնատիպ կազմակերպությունների հետ:

Ֆ  Կազմակերպել կարիքավոր և սոցիալապես անապահով երեխաների ամառային հանգիստը և բուժ. սպասարկումը:

Ֆ  Նպաստել համայնքում առկա  մշակութային օջախների վերելքին:

Ֆ  Համայնքի զարգացմանն ուղված ծրագրերի իրականացում:

Ֆ  Հրատարակչական գործունեության իրականացում:

Ֆ  Նպաստել համայնքի և կրթական հաստատությունների կապի սերտացմանը:

Ֆ  Նպաստել մարդու իրավունքների պաշտպանությանը:

Ֆ  Նպաստել կրթական, տնտեսական, մշակութային, սոցիալական, առողջապահական բարեփոխումների կառավարման ժողովրդավարական սկզբունքների զարգացման գործընթացներում:

Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ նպատակներ:


Կազմակերպությունը իր նպատակներն ու խնդիրները իրականացնելու համար կարող է կազմակերպել սեմինարներ, գիտաժողովներ, դասախոսություններ, հեռուստամարաթոններ, գովազդային պարապունքներ, սպորտային միջոցառումներ, անցկացնել անկախ սոցիոլոգիական հետազոտություններ:

Կազմակերպությունն իր կանոնադրության խնդիրները իրականացնելու նպատակով կարող է համագործակցել ինչպես ՀՀ պետական և ոչ պետական մարմինների հետ, այնպես էլ միջազգային և օտարերկրյա ոչ պետական մարմինների ու կազմակերպությունների ու անհատ ձեռներեցների հետ:

Կազմակերպության անդամ կարող են դառնալ ՀՀ , ինչպես նաև օտարերկրյա ցանկացած քաղաքացի, որը ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը և ընդունում է Կազմակերպության կանոնադրությունը:


ԿԱՍ ՀԿ-ի ղեկավար` Ռուզաննա Մուրադյանի  միջազգային  այցելությունները Հայաստանում տարբեր ծրագրերի ներդրման նպատակով



ՙ  2000թ. մայիս` ՙԵվրոխորհրդի տարածաշրջանային համագործակցություն՚, կոնֆերանս  Վրաստանում (Թբիլիսի)

ՙ   2003թ. մարտ-ապրիլ` ՙՆոր տեխնոլոգիաների կիրառումը      դպրոցի  կառավարման մեջ՚ և ՙԱռաջնորդություն՚ ծրագրերով (Project Harmony) ՀՀ 12 մարզերի դպրոցների տնօրենների վերապատրաստում ԱՄՆ -ում (Վերմոնտ)

ՙ  2005թ. մարտ-ապրիլ` ՙԱմերիկյան Խորհուրդներ՚ կազմակերպության կողմից հայտարարված մրցույթի` ՙՔաղաքացիական կրթություն և դպրոցի կառավարում՚ շրջանակներում ՀՀ չորս դպրոցների տնօրենների վերապատրաստում   ԱՄՆ-ում (Կալիֆորնիա, Չիկոյի համալսարան):

ՙ  2005թ. հոկտեմբեր` ՙԹափանցիկությունն ու հակակոռուպցիոն մեթոդները կրթական համակարգում՚ միջազգային կոնֆերանս Ուկրայինայում, Կիև:

ՙ  2006թ. փետրվար-ապրիլ`  ՙՔաղաքացիական կրթության մակարդակի գնահատումը ՀՀ  հանրակրթական դպրոցներում՚ ծրագրի շրջանակներում

այցելություն Սերբիա` քաղաքացիական կրթության մակարդակի  հետազոտության նպատակով:

ՙ  2006թ. դեկտեմբերի1-6` ՙՍովորենք և ապրենք միասին՚, ՙԵվրոպական ակումբ, Քաղաքացիական կրթություն՚(ԲՀԻՕՀՀՄ, Եվրոպական Խորհուրդ) միջազգային կոնֆերանս   Սլովակիայում (Բրատիսլավա):

ՙ  2007թ. փետրվարի 13-17` ՙՔաղաքացիական կրթության  հետազոտման  եվրոպական ցանց՚ միջազգային կոնֆերանս  Չեխիայում, Պրահա (ԲՀԻՕՀՀՄ, Պրահայի Կառլովայի անվան մանկավարժական համալսարան):


ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԾՐԱԳՐԵՐ


ՙ  2005թ` ՙԺամանակի կառավարում՚   ծրագրի շրջանակներում  դասընթաց դպրոցների տնօրենների համար   (Ֆինանսավորող` ՙՄեծահասակների կրթություն և ուսուցում ողջ կյանքի   ընթացքումե ՀԿ):


ՙ  2005թ. հոկտեմբեր-դեկտեմբեր` ՙԿարևորելով փոփոխությունները քաղաքացիական  կրթության մեջ՚ ծրագրի շրջանակներում դասընթացներ ՀՀ տարբեր մարզերից ընտրված 30 դպրոցների տնօրենների համար` «Քաղաքացիական կրթությանե թեմաներով ԱՄՆ-ում  վերապատրաստված  մասնագետների հետ:


ՙ  2006թ. հունիս-դեկտեմբեր` ՙՇարունակական քաղաքացիական կրթություն երիտասարդների համար՚ ծրագրի շրջանակներում սեմինարներ տարբեր բուհերից ընտրված 30 ուսանողների համար` քաղաքացիական կրթության, բանավեճի ակումբների կազմակերպման թեմաներով (Ֆինանսավորող` ՀՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնե ՊՈԱԿ):


ՙ  2006-2007թթ.`   ՙԵրիտասարդ առաջնորդների համայնքային կենտրոն՚ ծրագրի շրջանակներում դասընթացներ Էրեբունի համայնքի 10 դպրոցների տնօրենների, կազմակերպիչների, ծնողական խորհրդի նախագահների, աշակերտական խորհուրդների նախագահների և դպրոցների շրջանավարտների   համար` ՙԱնձի ինքնակառավարում՚,  ՙԱռաջնորդությունե թեմաներով:


ՙ  2006-2007թթ.` ՙԴպրոց-համայնք համագործակցություն, ծնողական համալսարան՚ ծրագրի շրջանակներում  դասընթացներ համայնքի շուրջ 80 անդամների համար` «Դպրոց-համայնք համագործակցությունե թեմաներով :


ՙ  2007թ. հունիս-օգոստոս` ՙԵվրոպան դպրոցում՚ ծրագրի շրջանակներում դասընթացներ Լեհաստանից հրավիրված միջազգային փորձագետի հետ ՀՀ տարբեր մարզերից ընտրված 30 դպրոցների տնօրենների և ուսուցիչների համար: Ծրագրի նպատակն էր եվրոպական արժեքների և կառույցների մասին,  եվրաինտեգրման վերաբերյալ տեղեկացվածության բարձրացումն ու հետագա տարածումը ՀՀ-ում ՙԵվրոպական ակումբների՚ ստեղծման միջոցով:(ԲՀԻՕՀՀՄ)


ՙ  2007թ. հունվար-դեկտեմբեր`  ՙՀասարակագիտական  առարկաների չափորոշիչների կիրառելիության փորձարկում՚ ծրագրի շրջանակներում դասընթացներ ՀՀ 20 դպրոցների տնօրենների և քաղաքացիական կրթություն դասավանդող ուսուցիչների համար. բաղադրիչներ` մարդու իրավունք և քաղաքացիական կրթություն:


ՙ  2008թ. հունիս-դեկտեմբեր` ՙՀասարակագիտական  առարկաների չափորոշիչների և ծրագրերի փորձարկում ավագ դպրոցում՚ ծրագրի շրջանակներում դասընթացների անցկացում ՀՀ 30 ավագ դպրոցների տնօրենների և քաղաքացիական կրթության ուսուցիչների հետ Սերբիայից և Լատվիայից հրավիրված միջազգային փորձագետների աջակցությամբ, բաղադրիչներ` հոգեբանություն, փիլիսոփայություն, քաղաքագիտություն, տնտեսագիտություն, գեղագիտություն: (ԲՀԻՕՀՀՄ)


ՙ  2009-2010թ. հունիս-հունվար`ՙՉափորոշիչների վրա հենված կրթություն ՙՀասարակագիտություն՚ առարկայի շրջանակներում՚ ծրագիր ՀՀ 30 ավագ դպրոցներում, որի նպատակն էր հասարակագիտական առարկաների դասավանդման որակի բարելավումն ու չափորոշչային գրագիտության զարգացումը: (ԲՀԻՕՀՀՄ)


ՙ  2009թ. սեպտեմբեր-դեկտեմբեր` ՙԵրիտասարդների համար երիտասարդների միջոցով՚ ծրագրի ներդրում գլոբալ փոփոխություններ իրականացնողների, երիտասարդ առաջնորդների միջոցով:Սեմինարներ ՀՀ տարբեր բուհերից ընտրված 20 երիտասարդների հետ:  /Բրիտանական խորհուրդներ, “Global Changemaker’s” Շվեյցարիայի գրասենյակ/


ՙ  2010թ. փետրվար-հունիս` ՙԵվրոպական ամումբների ցանցային ծրագիր Հայաստանում՚ ծրագրի իրականացում ՀՀ 8 դպրոցներում, որի նպատակն է Հայաստանի դպրոցներում գործող ակումբների միջև ցանցի ստեղծման և միմյանց հետ համագործակցության կազմակերպման միջոցով նպաստել եվրոպական արժեքների ներդրմանը կրթական համակարգ:(ԲՀԻՕՀՀՄ)


գ      2010թ. փետրվար-հունիս` ՙՄարդկանց առևտուրը կանխելուն ուղղված դպրոցական կրթություն Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում՚ տարածաշրջանային ծրագիր: 1500 ուսուցիչների վերապատրաստման դասընթացների կազմակերպում ՙԹրաֆիքինգի թեմաներով՚ ՀՀ տարբեր մարզերի դպրոցներում: ՄՄԿ/Միգրացիայի Միջազգային կազմակերպություն:


գ      2010թ. ներկայումս` ՙՉափորոշչահեն կրթություն ավագ դպրոցի  ՙՀասարակագիտություն՚ և միջին դպրոցի բնագիտամաթեմատիկական առարկաների շրջանակներում:՚ Ծրագրի նպատակն է զարգացնել դասավանդողների չափորոշչային գրագիտությունը, բարելավել հասարակագիտական և բնագիտամաթեմատիկական առարկաների չափորոշչահեն դասավանդման որակը և գնահատման գործընթացը, ստեղծել ինտեգրված ուսումնական միավորներ:

ՀՀ 16 դպրոցների փոխտնօրենների, ավագ դպրոցի 16 հասարակագիտության, միջին դպրոցի 16 բնագիտության և 16 մաթեմատիկայի ուսուցիչների, ԿԱԻ-ի մասնաճյուղերի մասնագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպում:


Ֆինանսավորման հիմնական աղբյուրները, գործընկերները, աջակցողները


գ            ՀՀ Կրթության և Գիտության նախարարություն

գ            ՀՀ Մշակույթի և Երիտասարդության հարցերի նախարարություն

գ            ՀՀ Սփյուռքի նախարարություն

գ            Կրթության ազգային ինստիտուտ

գ            Երևանի քաղաքապետարան

գ            Հայաստանի Հանրապետության դպրոցներ

գ            Բարեգործական հիմնադրամներ

գ            Տեղական և միջազգային  ՀԿ-ներ



գ            08.07.2009թ. ՀՀ Սփյուռքի նախարարության և ԿԱՍ ՀԿ-ի միջև կնքվել է Հուշագիր` ճանաչելով ՙԿրթություն առանց սահմանի՚ Հասարակական Կազմակերպությունը որպես ՀՀ Սփյուռքի նախարարության գործընկեր ՀԿ, որի նպատակն է նպաստել երիտասարդության մեջ ազգային ինքնության և արմատների ճանաչողության, սփյուռքահայ երիտասարդների ազգային գիտակցության ձևավորման հնարավորությունների ընդլայնմանը:

գ            18.02.2010թ. ՀՀ Կրթության և գիտության նախարարության և ՙԿրթություն առանց սահմանի՚ Հասարակական Կազմակերպության միջև կնքվել է ՙՀամագործակցության հուշագիր՚, որի նպատակն է ճանաչել ԿԱՍ ՀԿ-ն որպես գործընկեր հասարակական կազմակերպություն` իրականացնելով արդյունավետ համագործակցություն կրթական քաղաքականության մշակման, իրագործման և հանրային վերահսկողության և կրթական բարեփոխումների ուղղությամբ:

գ             2010թ. ՀՀ Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի և ԿԱՍ ՀԿ-ի միջև կնքվել է Համաձայնագիր, որի նպատակն է  իրականացնել ԱԺ կրթության հանձնաժողովի և ԿԱՍ ՀԿ-ի միջև արդյունավետ համագործակցություն Հայաստանի Հանրապետությունում կրթության բնագավառի օրենսդրական նախագծերի մշակման, փորձարկման, կրթական բարեփոխումների արդյունավետ իրականացման` ի նպաստ քաղաքացիական հասարակության զարգացմանը:

Комментариев нет:

Отправить комментарий