четверг, 13 октября 2011 г.

ԱՆԳԼԵՐԵՆ


 

Հաստատված է
ՀՀ ԿԳ նախարարի 2011 թվականի
 Օգոստոսի 29-ի N 997 – Ա/Ք հրամանի
 հավելված 1-ի համաձայն

 

 

 

 

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ  ԱՆԳԼԵՐԵՆԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ  ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ  ԶԱՐԳԱՑՄԱՆ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ ԵՎ ԾՐԱԳԻՐ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ (1 ժամ)
Մանկավարժների մասնագիտա­կան պատրաստվածության և հմտությունների մակարդակով է պայմանավորված աճող սերնդի ոչ միայն կրթվածության ցուցանիշը, այլև արժեհամակարգը: Ուսուցման գործընթացի արդյունավետությունը կախված է նրանից, թե որքանով է ուսուցիչը կոմպետենտ (ձեռնահաս, խորագիտակ) գործընթացի պլանավորման,  կազմակերպման, գիտելիքների փոխանցման հարցերում: Մանկավարժական գործունեությունը մանկավարժից պահանջում է գիտելիքների և մասնագիտական կարողությունների  անընդհատ ավելացում:  Հատկապես այդ խնդրի լուծմանն են ուղղված ուսուցիչների որակավորման բարձրացման սույն դասընթացները, որոնք` որպես շարունակական կրթության անբաժանելի մաս, կոչված են նպաստելու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության որդեգրած կրթական քաղաքականության իրականացմանը` դպրոցի բարեփոխման շրջանակներում: 
Ուսուցիչների որակավորման բարձրացման դասընթացները, բացի կրթական  նոր տեսությունների և տեխնոլոգիաների վերաբերյալ դասախոսություններից պետք է ընդգրկեն գործնական պարապ­մունքներ` քննարկումներ ու սեմինարներ, որոնք կարող են նպաստել ուսուցիչների գործնական կարողությունների և մանկավարժական հմտու­թյուն­­ների կատարելագործմանը: Գործնական ուղղվածություն ունեցող դասընթացները կօգնեն ուսուցիչ­ներին մասնագիտական գործունեություն իրականացնելիս կատարել վերլուծություններ, կիրառել ինովացիաներ, յուրացնել դասավանդման նոր մեթոդների առանձնահատկու­թյունները:
Ուսուցման առաջարկվող մեթոդները նախանշում են ուսուցման արդյունավետ պայման­ների բնութագրիչները:  Կրթական գործընթացի վրա ազդում է նաև այն, թե որքանով են ուսուցման պայմանները ուղղորդված դեպի սովորողները և հասարակությունը, ինչպես են հաղորդվում և գնահատվում սովորողների գիտելիքները: Գիտական նոր ուսումնասիրու­թյուն­ներում մեծ տեղ է հատկացվում հատկապես ուսուցման արդյունավետ պայմանների մշակմանը և ուսումնական գործընթացը դրանցով ապահովելուն: Ուսուցման ժամանակակից տեսությունների հիմնական առանձնահատ­կու­թյուններից է նաև այն, որ բոլորն էլ կարևորում են դասավանդման գործընթացում տարբերակված մոտեցումներ ցուցաբերելու անհրաժեշտու­թյունը: Այս հարցերի քննարկումը հանգեցրել է եզրակացության, որ հարկավոր է պարբերաբար վերանայել այն, թե ինչ է դասավանդվում,  ինչպես է դասավանդվում, ինչպես է գնահատվում:
Ուսուցիչների որակավորման բարձրացման դասընթացների անհրաժեշ­տու­թյունը պայմանավորվում է նաև նրանով, որ անընդհատ կազմավորվում են նոր ուսումնամեթոդական համալիրներ, ստեղծվում են ուսումնական նոր ծրագրեր, դասագրքեր, տարատեսակ ուղեկից ուսումնական նյութեր:
Սույն ծրագրով իրականացվող վերապատրաստման դասընթացը նպատակ ունի օժանդակելու անգլերենի ուսուցիչներին իրենց մասնագիտական գիտելիքների, կարողությունների, հմտությունների մակարդակը բարձրացնելու,  շարունակական մասնագիտական զարգացում ապահովելու  և որակավորման տարակարգերի հավակնելու  խնդիրներում:
            Նախատեսված ծրագրային 80 ժամը տրոհված է չորս բաժինների` հետևյալ համամասնությամբ.
ՄԱՍ 1.   Հանրակրթության բնագավառի օրենսդրություն - 8 ժամ,
ՄԱՍ 2.   Տեղեկատվական  տեխնոլոգիաներ, դրանց կիրառումը ուսումնական գործընթացում - 12 ժամ,                                                        
ՄԱՍ 3. Հոգեբանություն, մանկավարժություն և դասավանդման մեթոդիկա - 24 ժամ:                                     
ՄԱՍ4. Լեզվական կրթություն և անգլերեն լեզվի ուսուցում - 36 ժամ
Հանրակրթության բնագավառի օրենսդրություն բաժնում ընդգրկված են թեմաներ ՀՀ Սահմանադրությունից, Կրթության մասին, Հանրակրթության մասին Լեզվի մասին Երեխայի իրավունքների մասին, Կրթության պետական տեսչության մասին, Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին ՀՀ օրենքներից, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքից, ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության այն դրույթներից, որոնց իմացությունը և որոնց վերաբերյալ քննարկումները կնպաստեն, որ ուսուցիչները կարողանան ձևավորել բնականոն իրավահարաբերություններ աշակերտների, նրանց ծնողների, գործընկերների,  դպրոցի տնօրինության, տեսչավորող մարմինների հետ, իրականացնել ուսուցչի պաշտոնի նկարագրով ամրագրված իրենց լիազորությունները, նպաստել սովորողների մեջ ինքնակառավարման տարրերի ձևավորմանը:
Տեղեկատվական  տեխնոլոգիաներ. դրանց կիրառումը ուսումնական գործընթացում բաժնում ընդգրկվել են թեմաներ, որոնց իմացությունը և որոնց վերաբերյալ քննարկումները հնարավորություն կտան ուսուցչին ծանոթանալ կրթական ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներին և կիրառել դրանք լեզվուսուցման գործընթացում, նպաստել սովորողների կողմից մոտիվացիայի և ուսումնասիրվող ուսումնական նյութերի յուրացման աստիճանի բարձրացմանը, խթանել ուսուցչի և սովորողների ինքնակրթության գործընթացը:
Հոգեբանություն, մանկավարժություն և դասավանդման մեթոդիկա  բաժնում ներառված են թեմաներ վերաբերող տարիքային զարգացման մանկավարժության և հոգեբանության որոշ հարցերին, ուսուցման մեթոդներին, դասապրոցեսի արդյունավետ պլանավորմանն ու կազմակերպմանը, ուսումնական առարկայի չափորոշիչներին և ծրագրերին, ուսուցման արդյունքների ընթացիկ և ամփոփիչ գնահատման մեթոդաբանությանը, ուսումնական նյութի առավել մատչելի  մատուցմանը, աշակերտների տարիքային և անհատական զարգացման պայմանների, կարողությունների և հմտությունների հաշվառման ճանապարհով նրանց ինքնակրթության գործընթացի կազմակերպմանը, ուսումնական գործընթացին առնչվող այլ հարցերի կարգավորմանը: Բաժնում ընդգրկված թեմաների քննարկումները կնպատակաուղղվեն ուսուցիչների գործնական և հետազոտական աշխատանք իրականացնելու  կարողությունների զարգացմանը:
Լեզվական կրթություն և անգլերեն լեզվի ուսուցում  բաժնում ներառված են լեզվի յուրացման և ուսուցման վերաբերյալ ընդհանուր և կոնկրետ մասնագիտական հարցեր շոշափող թեմաներ: Դրանց ուսումնասիրության արդյունքում պետք է ձևավորվի մասնկավարժական գործունեության և հատկապես, լեզվական կրթության երկու նոր գերխնդիրներ. ուսուցանվող գիտելիքի միավորների խոշորացում և անցում գիտելիքի քանակական գերակայությունից  դեպի գիտելիքի ձեռքբերման և օգտագործման հմտությունների և ունակությունների գերակայություն: Առանձնապես կարևոր է այս մոտեցումը լեզվի ուսուցման բնագավառում, քանի որ լեզուն նախևառաջ հաղորդակցման միջոց է, և ցանկացած լեզվական գիտելիք կայանում է թր արդարացված է իր կիրառության մեջ:

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ, ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Նպատակները
·  Ծանոթացնել ուսուցիչներին կրթության բնագավառին վերաբերող օրենսդրական ակտերին:
·  Բարձրացնել ուսուցիչների ընդհանուր և հոգեբանամանկավար­ժա­կան պատրաստվածության մակարդակը, կատարելագործել ուսուցիչների ակադեմիական և մանկավարժական կոմպետենցիաները, ապահովել շարունակական մասնագիտական զարգացում:
·  Ծանոթացնել ուսուցիչներին դասավանդման ժամանակակից մեթոդ­ների հիմնական դրույթներին և նորագույն կրթական տեխնոլոգիաներին:
·  Զարգացնել ուսուցչի մասնագիտական հմտությունները, ինքնուսուցման և ինքնադրսևորման կարողությունները:
·  Ուսուցման գործընթացը ուղղորդել դեպի պլանավորած արդյունքների հասանելիություն:
 Խնդիրները
·  Բարձրացնել ուսուցման գործընթացի արդյունավետությունը, ուսուցիչներին ծանոթացնել կարևորագույն գիտամեթոդական գրականությանը, նրանց մեջ ձևավորել պատկերացումներ ժամանակակից չափորոշչային և ծրագրային պահանջների վերաբերյալ:
·  Ուսուցիչների մեջ ձևավորել համոզմունք, որ ուսուցման գործընթացում պետք է գիտելիքներից, ունակություններից, հմտություններից զատ գնահատել դրանց իրականացման ունակությունները` կոմպետենցիաները.
·  Ուսուցիչների մեջ ձևավորել ուսումնական գործընթացում առկա  մեթոդական խնդիրները առաձնացնելու և առաջադրելու կարողություններ, զարգացնել տեխնիկական, ցուցադրական և ուսումնաօժանդակ միջոցներով այդ խնդիրները լուծելու հմտություններ:
·  Բարձրացնել ուսուցիչների կողմից ուսուցման գործընթացում տեղեկատ­վա­կան և հաղորդակցական տեխնոլո­գիաներ կիրառելու կարողությունների մակարդակը: 
·  Բարձրացնել ինքնուրույն ուսումնական և մեթոդական նյութեր մշակելու, դասերը պլանավորելու, վերլուծելու, աշակերտների մեջ ուսանելու ձգտում առաջացնելու ուսուցիչների կարողությունները:
Ակնկալվող արդյունքները
Ակնկալվում է, որ ծրագրի ավարտին ուսուցիչը պետք է
իմանա
·  ուսուցիչներին և աշակերտներին ներկայացվող պահանջները՝ ըստ կրթական օրենսդրության,
·  առարկայի դասավանդման մեթոդաբանության դերը և տեղը ներկա կրթական համակարգում,
·  մանկավարժական հոգեբանության դերը տվյալ առարկայի ուսուցման գործընթացում,
·  կրթության հայեցակարգերը,
·  առարկայական կրթական չափորոշիչները և ծրագրերը,
տիրապետի
·  ուսուցման նորագույն մեթոդներին և հնարներին,
·  տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հիմունքներին,
·  ստուգման և գնահատման համակարգերին,
կարողանա
·  օրենսդրությունից ելնելով հաստատել բնականոն իրավահարա­բերություններ աշակերտների, նրանց օրինական ներկայացուցիչների (ծնող­ների, խնամակալների), գործընկերների, դպրոցի տնօրինության հետ, պաշտպանելով սովորողի իրավունքները իրականացնել իր լիազորու­թյունները,
·  համակարգել, մեկնաբանել և ներկայացնել բովանդակային տեղեկա­տվություն մասնագիտական միջավայրում, օգտագործել իր ձեռքբերումները մասնագիտական գործունեության ընթաց­քում,
·  սովորողների մեջ ձևավորել դրդապատճառներ ուսման նկատմամբ, սովորածը կիրառելու գիտակցում, նպաստել սովորողների մեջ ինքնակառավարման տարրերի և նախաձեռնողական ունակությունների ձևավորմանն ու զարգացմանը,
·  պլանավորել իր մանկավարժական գործունեությունը և սահմանել նպատակներ` հաշվի առնելով սովորողների անհատական առանձնահատկությունները և տարբերությունները, դասավանդման գործընթացում ներառել կրթական առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին,
·  ստեղծել հարգանքի և փոխըմբռնման վրա հիմնված բարենպաստ կրթական միջավայր, հաղորդակցման ազատ ու բարեկիրթ մթնոլորտ,
·  կայացնել արդարացի վճիռներ տարբեր իրավիճակներում,
·  կիրառելով դասավանդման առավել արդյունավետ տեխնոլոգիաներ ապահովել տարբերակված ուսուցման կազմակերպում՝ տարաբնույթ հետաքրքրություններ ունեցող խմբերի առկայության պայմաններում,
·  կանխատեսել և գնահատել աշակերտի և սեփական գործունեությունը, վերլուծել  և  անդրադարձ (ռեֆլեքսիա) կատարել,
·  կիրառել գնահատման տարբեր ձևեր,
·  հետևողականորեն կատարելագործել իր առարկայական-մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով  համագործակցել գործընկերների հետ, իրականացնել ստեղծագործական և հետազոտական աշխատանք:
Ուսուցիչների մասնագիտական զարգացման և կատարելագործման սույն ծրագիրը հասցեագրված է.
§ անգլերենի  ուսուցիչների մասնագիտական զարգացման և որակավորման բարձրացման դասընթացներ վարողներին,
§ ուսուցիչների մասնագիտական զարգացման ապահովման և կազմակերպման  պատասխանատուներին,
§ բոլոր այն ուսուցիչներին, ովքեր ուզում են ինքնուրույն զբաղվել իրենց մասնագիտական զարգացման հարցերով:
Օտար լեզուների ուսուցման ռազմավարությունները պետք է բխեն.
1. Օտար լեզվի կրթության նպատակներից
§ ընդհանուր կրթություն
§ ճանաչողական գիտելիքներ
§ աշխարհայացքի ընդլայնում
§ հաղորդակցություն
§ բազմալեզու անհատի և հասարակության ձևավորում
§ օտար լեզվով տեղեկությունների ձեռքբերում
§ հանրամշակութային գիտելիքների ձևավորում
§ ինտեգրում միջազգային հանրությանը

2. Օտար լեզվի կրթության առանձնահատկություններից
§ շփում օտար մշակութային արժեքների հետ
§ երկրագիտության, մշակույթների, լեզուների համեմատական տիպաբանություն
§ լեզվական իմացության մակարդակների սահմանում
§ խոսքային գործունեության տեսակների տարանջատում
§ խոսքային գործունեության յուրաքանչյուր տեսակի համար ուսուցման արդյունքների, ինչպես նաև մեթոդների սահմանում` չանտեսելով դրանց փոխկապակցվածությունը
§ ընդհանուր լեզվական հաղորդակցական կարողունակության և խոսքային գործունեության յուրաքանչյուր տեսակի առանձին ստուգում և գնահատում
§ ուսուցման տարբեր փուլերում տարբեր նպատակադրումներով թեստերի անցկացում:
Օտար լեզուների չափորոշիչները կրթակարգում հիմնականում արտացոլում են լեզուների համաեվրոպական չափանիշները, որոնք նկարագրված են ըստ լեզվական հաղորդակցության հինգ բաղադրիչների /ընթերցանություն, գրավոր խոսք, ունկնդրում, բանավոր խոսք, հաղորդակցական հմտություններ/և դրանցից յուրաքանչյուրի նկարագրությամբ` տիրապետման վեց մակարդակներում:
Ուսուցման մեթոդների բարեփոխումն ուղղված է սովորողակենտրոն, համագործակցային և կառուցողական սկզբունքների ներդրմանը և գործածությանը կոնկրետ լեզվուսուցման բնագավառում:
Այս ոլորտում մյուս էական անհրաժեշտությունն է լեզվի յուրացման տարիքային հոգեբանական առանձնահատկությունների և ճանաչողական օրինաչափությունների` ոճերի և ռազմավարությունների իմացությունը:
Նորագույն մեթոդների ներդրումը ենթադրում է նաև տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվելու, դրանք դասապրոցեսում գործածելու ունակություն:
Գնահատման համակարգի բարեփոխումը ուղղված է նախևառաջ, այս ոլորտում  երկու գործառույթների հստակ տարբերակմանն ու դրանց լիարժեք կիրառությանը. դրանք են` նախ գնահատման ընթացիկ ձևավորող նշանակությունը, և ամփոփիչ տեսակը, որի նպատակն է սովորողի ձեռքբերումների մասին ամբողջական և բացատրելի պատկերացում տալ տվյալ ուսումնական փուլի ավարտին, որը միաժամանակ հաջորդ փուլի ընդունելության մասին սահմանային տեղեկություն է պարունակում: Առանձնահատուկ նշանակություն ունի լեզվական թեստավորումը, որպես ընթացիկ և ամփոփիչ գնահատման արդյունավետ գործիք:
Վերջում տրված է պիտանի և ինքնուրույն օգտագործման երաշխավորվող գրականության, էլեկտրոնային կայքերի ցանկ:

ԴԱՍԸՆԹԱՑԻ  ԾՐԱԳԻՐԸ  ԵՎ  ԹԵՄԱՏԻԿ  ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

ՄԱՍ 1.
ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ   
(8 ժամ)

Թեմա 1. Կրթության կազմակերպման և ուսուցչի գործունեության իրավական հիմքերը (6 ժամ)
1.1.1. ՀՀ օրենսդրությունը կրթության իրավունքի մասին: Հանրակրթության բնագա- վառում պետական քաղաքականության սկզբունքները: Կրթության լեզուն:
1.1.2. Ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցները (սովորող, մանկավարժական աշխատող, ուսուցիչ, ծնող), նրանց իրավունքներն ու պարտականությունները:
1.1.3. Ուսուցիչը որպես աշխատանքային և վարչական իրավահարաբերություն­ների մասնակից: Ուսուցչի պաշտոնի նկարագիրը, ուսուցչի ատեստավոր­ման կարգը:

Թեմա  2.    Երեխայի կրթական իրավունքների երաշխիքները (2 ժամ)
1.2.1. Երեխայի կրթությանն առնչվող հիմնական իրավունքնեը:
1.2.2. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը. ներառական կրթության իրականացումը:
1.2.3. Սովորողների առողջության պահպանման և աշխատանքի անվտանգության ապահովման հիմնական նորմերը և կանոնները:
ՄԱՍ  2.
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ  ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ  
(12 ժամ)

Թեմա 1. Ընդհանուր տեղեկություններ համակարգիչների մասին (1 ժամ).

2.1.1. Համակարգիչների միացում և անջատում:
2.1.2.   Աշխատանք ստեղնաշարով:
2.1.3.   Գործողություններ մկնիկով: (Pointing, Clicking, and Double-clicking) շրխկացում և կրկնակի շրխկացում, Քաշել և գցել(Dragging and Dropping), Right-clicking աջ կոճակով շրխկացում:

Թեմա 2. MS Windows Օպերացիոն գրաֆիկական համակարգ (1 ժամ)
2.2.1.   “Windows”-ի սեանսի սկիզբը և ավարտը:
2.2.2.   Start սեղմակը:
2.2.3.   Ծրագրերի գործարկում:
2.2.4.   Պատուհանների տեսակ­ները և չափսերը, ծրագրերի սիմվոլները`   պատուհանների, լրիվ էկրանի և ման­րա­նկարների (պիկտոգրամների, իկոնաների) տեսքով:

Թեմա 3. Տեքստային խմբագիր MS WORD (2 ժամ)
2.3.1. Word-ի բեռնավորում:  Ծանոթություն  KDWin ծրագրի հետ,  ստեղնաշարի փո-  
          փոխում (English, Armenian, Russian):
2.3.2. Word-ի պատուհանը (մենյուներ, գործիքաշարեր, տեղափոխման քանոններ):
2.3.3. Տեքստի հավաքում մի քանի լեզուներով: Տեքստի տեղամասերի նշումը, տեղա-  
          փոխումը, պատճենումը, ջնջումը:
2.3.4. Տեքստի տառատեսակների փոփոխում, տառաչափի փոփոխություն, տառատե-  
          սակների ձևափոխություններ:
2.3.5. Փաստաթղթի պահպանում, պահպանված փաստաթղթի բացում, նոր փաստա -
          թղթի բացում, բացված փաստաթղթի փակում:
2.3.6. Աշխատանք Insert մենյուի հիմնական ենթակետերի հետ:
2.3.7. Ուղղագրական և քերականական սխալների ստուգում և ուղղում:
2.3.8. Էկրանի վրա գործիքաշարերի և գործիքների տեղադրում ու հեռացում:
2.3.9. Փաստաթղթի նախապատրաստումը տպագրման,  տպագրում:

Թեմա 4. Էլեկտրոնային փոստ (1 ժամ)
2.4.1. Հիմնական ֆունկցիաները: Փոստային արկղեր:
2.4.2. Նամակների պատրաստում, ուղարկում և ստացում: Տեքստի հավաքում:
          Ֆայլերի ամրակ­ցում (Attachment):

Թեմա 5. Փոխկապակցված գլոբալ համակարգչային ցանց (Internet) (2 ժամ)
2.5.1. Ծանոթություն Internet գլոբալ համակարգչային ցանցում աշխատելու համար
          նախատեսված Internet Explorer ծրագրի հետ:
2.5.2. Ինֆորմացիայի որոնում Internet-ում: WWW-փաստաթղթերի հասցեագրում: Ին­ֆոր­մացիայի բանալիային որոնում: Ինֆորմացիայի ներքաշում:
2.5.3. ՀԴԻՑ (Հայկական Դպրոցական Ինտերնետ Ցանց)-ի ընդհանուր ռեսուրսների
          ներկայացում (www.armedu.am, mail.schools.am, ftp.schools.am):
2.5.4. www.armedu.am , ftp.schools.am-ումում պաշարների ավելացում:
2.5.5. Հայկական կրթական ֆորումը:

Թեմա 6. Microsoft Office PowerPoint  (2 ժամ)
2.6.1. PowerPoint  ծրագրի գործիքները եվ մենյուն:
2.6.2. Նոր պրեզենատացիայի (ներկայացման) ստեղծում:
2.6.3. Պրեզենատացիայի տարբեր տեսադաշտեր (view) Normal, Outline, Slide, Slide
          Sorter,  Slide Show եվ Print:
2.6.4. Տեքստի ֆորմատավորման աշխատանք, նկարների տեղադրում, ֆոնային
          գույնի և պատկերի տեղադրում, փոփոխում:

Թեմա 7. Ինտերնետը և համակարգիչը լեզվի ուսուցման միջոց (3 ժամ)
2.7.1. Տեսա- և լսա- ձայնագրային միջոցները անգլերենի դասերին :
2.7.2. Անգլերենի համակարգչային ինքնուսույցներ : Վարժություններ, ինտերակտիվ լեզվուսուցում համակարգչի միջոցով :
2.7.3. Լեզվուսուցման վիրտուալ ռեսուրսներ. բառարաններ, դասի պլաններ, ուսուցողական և կրթամշակութային կայքեր :


ՄԱՍ 3.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱ
(24 ժամ)

3.1.1. Դասավանդման համար անհրաժեշտ նախնական գիտելիքներ
3.1.2. Աշխատանքը պլանավորելու և կազմակերպելու կարողություններ
3.1.3. Ուսուցման գործընթացն իրագործելու կարողություն
3.1.4. Դասի համամասնական պլանավորում
3.1.5. Ռեսուրսների իմացություն/գնահատում
3.1.6. Սովորողների գնահատում
3.2.1. Դասարանի /աշակերտական խմբերի/ կառավարում
3.2.2. Առարկայի դասավանդում
3.2.3. Աշխատանքային պարտականություններ
3.2.4.Կապ  ծնողների հետ
3.2.5. Մասնակցություն մասնագիտական գործընթացներին
3.2.6. Արհեստավարժության դրսևորում
3.3.1. Զարգացման կայուն և անկայուն` կրիտիկական շրջանները
3.3.2. Յուրացումը` նոր հմտությունների ու գիտելիքների ձեռքբերում
3.3.3. Ընտանիքի դերը
3.3.4. Աբրահամ Մասլոուիանձի պահանջմունքների տեսությունը
3.4.1. Կա­ռու­ցո­ղա­կան ուսուցման ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն­նե­րը.
3.4.2. Աշակերտակենտրոն ուսուցման սկզբունքները
3.4.3. Ամրապնդում
3.4.4. Անդրադարձ/Հետադարձ կապ
3.4.5. Խրախուսանք
3.4.6. Առաջին և վերջին տպավորության կարևորում
3.5.1. Յուրացման շրջանի երեք տեսակները
3.5.2. Ինքնուրույն սովորելու/ընթերցելու ռազմավարություններն են`
3.5.3. Ինչպես ռազմավարությունները հարմարեցնել դասավանդմանը
3.5.4. ՈՒսուցման մեթոդի ընտրությունը
3.6.1. Ուսումնական նյութերը
3.6.2. Առաջադրանքներ կազմել.
3.6.3. Գործ­նա­կան ա­ռա­ջադ­րանք­նե­րի կապը չափորոշիչների հետ
3.6. 4. Դասի պլանավորում
3.7.1. Հետազոտություն.
3.7.2.Արդյունքները և քննարկումը.
3.7.3. Արդյունքների ներկայացումը (հաշվետվությունը).
3.7.4.Արդյունքների և գործընթացի գնահատում.
3. 8.1. գնահատման ձևերը
3.8.2.Գնահատման տեսակները


ՄԱՍ 4.
ԼԵԶՎԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՎԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ
(36 ժամ)
4.1.1.   Օտար լեզուների ուսուցման ընդհանուր նպատակները
4.1.2. Oտար լեզուների ուսուցման բովանդակային միջուկը

4.1.3. ՕԼ ուսուցչի իրազեկությունները

4.2.1. ՕԼ յուրացման փուլերը
4.2.2.   ՕԼ յուրացման ոճերը
4.3.1.   Բազմալեզվություն և բազմամշակութայնություն
4.3.2.      Անգլերենի ուսուցումն արդի փուլում
4.3.3. Ժամանակակից անգլերենի տարբերակները
4.4.1. Անգլերենի հաղորդակցման առաջարկվող ոլորտները դասակարգվում են.
4.4.2. Բառապաշարի բովանդակային ուսուցման եղանակներ
4.4.3. Ամրապնդում
4.4.4. Քերականության բովանդակային ուսուցման եղանակներ
4.5.1. Լեզուների իրացության համընդհանուր մակարդակները
4.6.1. Անգլերենի ուսուցման բովանդակությունը
4.6.2. Անգլերեն սովորողների խոսքային կարողություններին ներկայացվող պահանջները

4.7.1. Լեզվական գնահատման տեսակները

4.7.2. Կատարողականության գնահատում

4.7.3. Սանդղակի հիման վրա իմացության աստիճանի որոշում/Ստուգաթերթիկի հիման վրա իմացության աստիճանի որոշում

4.7.4. Ամբողջական գնահատում/վերլուծական գնահատում

4.8.1. Թեստային առաջադրանքի տեսակները
4.8.2. Թեստային գնահատման առանձնահատկությունները
4.8.3. Թեստերի հատկորոշիչները, տեսակները
4.9.1.Ընթերցանություն
4.9.2.Ունկնդրում
4.9.3.Խոսել (բանավոր հաղորդակցում)  
4.9.4.Գրավոր հաղորդակցում

Ուղեցույցն ունի նաև առաջարկվող գրականության և կայք-էջերի ցանկ, ինչպես նաև օգտական նյութերի հավելված բաժին:

 

Комментариев нет:

Отправить комментарий