понедельник, 31 октября 2011 г.

Կրթական արդյունքներ

Գարականություն http://www.teaching.am/resource/index.php?option=com_content&view=article&id=62&Itemid=81&lang=hy


Ուսուցման նպատակները ձևակերպելու համար շատ մասնագետներ հիմնվում են հայտնիԲլումի տաքսոնոմիայի վրաորն առաջին անգամ ներկայացվել է 1958 թվականինԿրթական նպատակների տաքսոնոմիակրթական նպատակների դասակարգումձեռնարկում։
Մինչ այսօր Բլումի առաջարկած տաքսոնոմիան հիմնական և նշանակալի տեղ էզբաղեցնում կրթական ծրագրերիդասընթացներիկրթական վերջնարդյունքների մշակմանև ձևակերպման համար։ Բլումի տաքսոնոմիայի համաձայնկրթական նպատակներըբաժանվում են երեք դաշտերի՝ հուզականհոգեշարժողական (վարքայինևճանաչողական։
Ուսուցման հուզական խնդիրներն ուղղված են ուսումնասիրվող այս կամ այն երևույթինկատմամբ հուզական վերաμերմունքիդիրքորոշումների ձևավորմանը և զարգացմանը (ի՞նչեն մտածում Ձեր ուսանողներ):
Ուսուցման հոգեշարժողական խնդիրներն ուղղված են մասնագիտական վարքի ևհմտությունների ձևավորմանը (ի՞նչ վարքագիծ են դրսևորում Ձեր ուսանողներըմասնագիտական խնդիրներ հաղթահարելիս):
Ուսուցման ճանաչողական խնդիրներն ուղղված են ուսումնասիրվող նյութի վերաբերյալիմացությանըմբռնմանկիրառմանվերլուծությանհամադրման և գնահատմանկարողությունների ձևավորմանը (ի՞նչ գիտեն Ձեր ուսանողները):գնահատում
համադրություն
վեր լու ծությունկիրա ռումԲլումի տաքսոնոմիայի մեկնաբանությունը
Ցուցաբերվող վարքագիծ
Մակարդակ
Սահմանում
Համապատասխան բայեր
Ցուցաբերվող վարքագիծ, օրինակ
Գիտելիք
Ուսանողը մոտավորապես հիշում է սովորած տեղեկատվությունը, գաղափարները, բայց երբեմն չի հասկանում ամբողջությամբ:
գրել, թվարկել, անվանել, նշել, սահմանել
Ուսանողը կսահմանի Բլումի տաքսոնոմիայի վեց մակարդակները:
Ընկալում, ըմբռնում
Ուսանողը հասկանում է, ընկալում է, վերարտադրում է ստացված տեղեկատվությունը:
բացատրել, ամփոփել, վերաձևակերպել, բացատրել, նկարագրել
Ուսանողը կկարողանա բացատրել Բլումի տաքսոնոմիան:
Կիրառություն
Ուսանողը ընտրում է, փոխանցում, և օգտագործում է տվյալներն ու տեղեկատվությունը նվազագույն ուղղություն ստանալով խնդիրը լուծելու, հաղթահարելու  համար: Կարողանում է տեսնել աբստրակտ տեսական հասկացությունների կիրառությունը:
կիրառել, դուրս հանել, լուծել, ցուցադրել, ներկայացնել, գործարկել, կառուցել
Ուսանողը կարող է գրել Բլումի տաքսոնոմիայի յուրաքանչյուր մակարդակին համապատասխան դասավանդման նպատակ
Վերլուծություն
Ուսանողը տարբերում է, դասակարգում և համակցում ենթադրությունները, հիպոթեզները. փաստերը և այլն:
վերլուծել, տարբերակել, համեմատել, տարանջատել,
Ուսանողը կարող է համեմատել և վերլուծել իմացական և հուզական դաշտերում:
Սինթեզ, համակցում
Ուսանողը ստեղծում է, համակցում է գաղափարները` ստեղծելով կրթական  արդյունք, որը նոր է իր համար: Պահանջում է ստեղծագործական և վերլուծական մտածողություն:
ստեղծել, ձևավորել, հիպոթեզներ գրել, բացահայտել, զարգացնել, կատարելագորել
Ուսանողը կարող է ստեղծել կրթական նպատկաների սահմանման համար դասակարգման համակարգ` ըստ իմացական, հուզական և հոգեշարժողական առանձնահատկությունների: 
Գնահատում
Ուսանողը գնահատում է, քննարկում և քննադատում հստակ չափանիշների հիման վրա, եզրահանգումներ է կատարում:
դատել, առաջարկություններ անել, քննադատել, արդարացնել
Ուսանողը կարող է քննարկել Բլումի տաքսոնոմիայի հիման վրա նպատակների սահմանման իրատեսականությունը
 Հիմնվելով Բլումի տաքսոնոմիայի վրա՝ շատ մասնագետներ շարունակեցին կրթականնպատակների տաքսոնոմիաների զարգացումը՝ շեշտադրելով այս կամ այն կողմըԱյսօրգոյություն ունեն ժամանակակից ուսումնական նպատակների ձևակերպման տարբերտաքսոնոմիաներ:
 Կրթական արդյունքներ
 Կոմպետենցիաների ձևավորմանն ուղղված կրթական ծրագրերի կառուցում ևիրականացում մեթոդական ուղեցույցում (Բուդաղյան ԱՍ., Կարաμեկյան ՍԲ., 2010)կրթական արդյունքները սահմանվում են որպես կրթական ծրագիրը մշակողների կողմիցպլանավորվող ակնկալիքներորոնք նկարագրում ենթե ծրագրի ավարտին ի՛նչ պետք էիմանահասկանա և կարողանա ցուցաբերել սովորողըԳիտելիքի և իմացության,մտավոր և գործնական հմտություններիինչպես նաև բարոյական արժեքներիմիջանձնայինփոխհարաբերությունների համակցությունը ձեռնարկում ներկայացվում է որպես սովորողիկողմից ձեռք բերվող կոմպետենցիա։
ԳԻՏԵԼԻՔ + ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ + ԱՐԺԵՔՆԵՐ  = ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
Կոմպետենցիա և հմտություն հասկացությունները երբեմն կիրառվում են որպեսհոմանիշներսակայն որոշ հետազոտողներ փորձ են անում տարանջատելու այսհասկացություններըհմտությունների զարգացումը դիտարկելով որպես կոմպետենցիայիզարգացման նախապայման կամ հմտությունը մեկնաμանելով որպես կոմպետենցիայիկարևոր բաղադրիչՀաճախ հմտությունը սահմանվում է որպես նպատակասլաց վարքագիծ`ուղղված գործողության արագ և ճշգրիտ կատարմանըինչը հնարավոր է զարգացնելժամանակի ընթացքում:
Եթե կոմպետենցիաները հնարավոր է զարգացնել տարիների ընթացքումտարբերդասընթացների խելամիտ համադրմամբ (օրինակ ` վերլուծական մտածողություն), ապաշատ հմտություններ հնարավոր է զարգացնել նույնիսկ մեկ դասընթացի շրջանակներում(օրինակ ` տեքստը պարբերությունների տրոհելու հմտություն):
 Ուսուցման տարբեր տեսանկյուններից գնահատվող հմտությունները և
կարողությունները
 Դասընթացի շրջանակներում ճանաչողական հմտությունների և կարողությունների
գնահատումը ներառում է հետևյալ կողմերը.
  • հասկանալ (ընկալել և կիրառել),
  • իմաստավորել,
  • որոշումներ կայացնելտեսակետ ձևակերպել և
  • իմաստը վերարտադրել:
Դասընթացի շրջանակներում հուզական հմտությունների և կարողություններիգնահատումը
ներառում է.
  • եզրահանգումներ կատարելը (երևույթին գնահատական տալը),
  • արժևորումը և բնութագրումը,
  • հուզական պատասխան արձագանքները,
  • ժամանակի և այլ ռեսուրսների կառավարումը:
Դասընթացի շրջանակներում հոգեշարժողական հմտությունների և կարողությունների
գնահատումը ներառում է.
  • առարկաների և գործիքների նպատակային կիրառումը,
  • ստեղծագործական կամ ֆիզիկական աշխատանքը,
  • թվային և հաղորդակցական սարքավորումների օգտագործումը:
Դասընթացի շրջանակներում հաղորդակցական հմտությունների և կարողությունների
գնահատումը ներառում է.
  • իմաստավորված փաստարկի ձևակերպումը,
  • ինքնաներկայացումը և համոզիչ բանավոր ելույթը:

Комментариев нет:

Отправить комментарий