суббота, 29 октября 2011 г.

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում օգտագործված հիմնական հասկացությունները

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում օգտագործված հիմնական հասկացությունները սահմանված են 3-րդ հոդվածում:

1. <<հանրակրթություն>>-ը սահմանվում է որպես <<անձի ուսուցման և դաստիարակության գործընթաց, որն իրականացվում է նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ կրթության հիմնական և լրացուցիչ ծրագրերով>>.
2.<<հանրակրթական ծրագիր (հիմնական և լրացուցիչ)>> - հանրակրթության նպատակների իրականացմանն ուղղված ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի և ուսուցման կազմակերպման ձևերի ամբողջություն.
3.<<մանկավարժական աշխատող>> - սովորողների կողմից հանրակրթական (հիմնական, լրացուցիչ) ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների պահանջների ապահովման գործընթացին, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների, կարողությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը նպաստող և(կամ) դրանք ապահովող ուսումնական հաստատության աշխատակից.
4.<<ուսուցիչ>> - ուսումնական հաստատությունում սովորողների կողմից առարկայական ծրագրերի յուրացումը դասապրոցեսի միջոցով ապահովող և այդ գործընթացի համար անմիջականորեն պատասխանատու մանկավարժական աշխատող.
5.<<ուսուցչի ատեստավորում>> - ուսուցչի գիտելիքների, աշխատանքային կարողությունների, հմտությունների` զբաղեցրած պաշտոնին, որակավորման տարակարգի բնութագրիչներին համապատասխանության որոշման գործընթաց:

Комментариев нет:

Отправить комментарий