четверг, 13 октября 2011 г.

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Հաստատված է
ՀՀ ԿԳ նախարարի 2011 թվականի
  Օգոստոսի 29-ի N 997 – Ա/Ք հրամանի
 հավելված 1-ի համաձայն





ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ ԵՎ ԾՐԱԳԻՐ




  1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Աճող սերնդի կրթվածության և արժեհամակարգի ձևավորվածության ցուցանիշը պայմանավորված է մանկավարժների մեթոդական-մասնագիտա­կան պատրաստվածության, դասավանդման կարողությունների և հմտությունների որակով: Ուսուցման և ուսումնառության արդյունավետության ապահովման երաշխիք է   ուսուցիչի խորագիտակության  և ձեռնհասության  (կոմպետենտության) աստիճանը. գործընթացի ճշգրիտ պլանավորումը,  կազմակերպումը, գիտելիքի փոխանցման, դրա ինքնուրույն ձեռքբերման ուղիների մատնանշումը,  սովորողներին կենսականորեն անհրաժեշտ կարողությունների ու հմտությունների ձևավորվածությունը  փաստում են մանկավարժական համակարգված  գործունեության  մասին: 
Հետևաբար այսօր դասավանդողից պահանջվում է շարունակական ինքնա­կրթու­թյուն, գիտելիքների, մասնագիտական կարողությունների  վերանայում և վերամշակում՝ արդի պահանջներին համապատասխան: 
Հայոց լեզվի և գրականության ուսուցիչների մասնագիտական զարգացման սույն դասընթացի նպատակն է խթանել և օժանդակել  շարունակական կրթության հիմնախնդիրի լուծման գործի բարելավմանը և նպաստել դպրոցի բարեփոխման իրականացմանը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության որդեգրած կրթական քաղաքականության շրջանակում:
Հայոց լեզվի և գրականության ուսուցիչների մասնագիտական զարգացման դասընթացը կազմվել է՝  նկատի ունենալով հանրակրթության ոլորտում պետական քաղաքականության սկզբունքները, մասնավորապես. «հանրակրթության մարդասիրական բնույթը, ազգային և համամարդկային արժեքների, մարդու կյանքի ու առողջության, անհատի ազատ և համակողմանի զարգացման առաջնայնությունը, քաղաքացիական գիտակցության կարևորումը, անհատի և նրա իրավունքների ու ազատությունների նկատմամբ հարգանքը, արժանապատվությունը, հայրենասիրությունը, աշխատասիրությունը, պատասխանատվությունը, հանդուրժողականությունը, բնապահպանական աշխարհայացքի ձևավորումը.», «ուսումնական հաստատություններում ստեղծագործական աշխատանքի խթանումը, սովորողների վերլուծական, քննադատական մտածողության, գիտելիքների ինքնուրույն ձեռքբերման և կիրառման, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ունակությունների զարգացման առաջնայնությունը.» (ՀՀ օրենքը հանրակրթության մասին, հոդված 5, կետ 1 և կետ 4):
  
Հայոց լեզվի և գրականության ուսուցիչների մասնագիտական զարգացման դասընթացը կրթական  նոր տեսությունների, տեխնոլոգիաների և ուսուցման մեթոդների վերաբերյալ տեսական բնույթի դասախոսություններ չի նախատեսում: Սույն դասընթացն առաջին հերթին պրակտիկ գործունեության զարգացման նպատակ է հետապնդում, ընդգրկում է գործնական պարապ­մունքների նկարագրություններ, քննարկումներ, սեմինարներ, որոնք կարող են նպաստել հայոց լեզվի և գրականության ուսուցիչների գործնական-կիրառական  կարողությունների և մանկավարժական հմտու­թյուն­­ների կատարելագործմանը: Գործնական ուղղվածություն ունեցող այսպիսի դասընթացը հայոց լեզվի և գրականության ուսուցիչներին կօգնի խնդիրներ ձևակերպելու, դիտարկումներ ու վերլուծություններ կատարելու, կիրառելու և յուրացնելու դասավանդման նոր մեթոդների առանձնահատկությունները, ինչպես նաև գործընկերների առաջավոր փորձը:
Մանկավարժական տեխնոլոգիաների, փոխներգործուն (ինտերակտիվ) մեթոդների նկարագրությունները նպատակ չունեն  առաջարկելու ուսուցման կազմակերպման հստակ  դեղատոմսեր, բայց կարող են  նախանշել դասավանդման արդյունավետության ապահովման բնութագրիչները: Կրթական գործընթացի արդյունավետությունը պայմանավորված է այն հանգամանքով, թե ուսուցումը որքանով է ուղղորդված դեպի սովորողները և հասարակությունը, ինչպես են մատուցվում, գնահատվում սովորողների գիտելիքները, նրանց կարողությունները և հմտությունները: Մանկավարժագիտական արդի ուսումնասիրու­թյուն­ներում մեծ տեղ է հատկացվում հատկապես ուսուցման արդյունավետ պայմաններ մշակելու և ուսումնական գործընթացը դրանցով ապահովելու խնդրին: Ուսուցման ժամանակակից տեսությունների հիմնական առանձնահատ­կու­թյուններից է դասավանդման գործընթացում տարբերակված մոտեցում դրսևորելու անհրաժեշտու­թյունը: Այս հարցերի քննարկումը հանգեցրել է կրթության բովանդակության, մեթոդների և ձևերի, ուսուցման արդյունավետության գնահատման սկզբունքների վերանայման անհհրաժեշտությանը:
Միջին դպրոցում հատուկ աշխատանք պիտի տարվի սովորողների որոնողական-հետազոտական գործունեության, հաղորդակցական, համագործակցային, ստեղծագործական   կարողությունների և ինքնուրույնության զարգացման ուղղությամբ: Հայոց լեզվի և գրականության դասավանդման բուն նպատակադրումը աշակերտների բանավոր և գրավոր իրադրական խոսքի զարգացումն է:
Ավագ դպրոցի տարբեր հոսքերում շեշտադրվում են  պատանիների ինքնակրթության, մասնագիտական պատրաստվածության, կյանքում իր տեղը  գտնելուն ուղղված աշխատանքները: Շարունակվում և նոր որակ են ձեռք բերում հետազոտական գործունեության կազմակերպման, բանավոր և գրավոր հաղորդակցական խոսքի զարգացման,  ամրապնդման գործընթացը:
Հայոց լեզվի և գրականության ուսւոցիչների մասնագիտական զարգացման դասընթացների անհրաժեշտությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ անընդհատ մշակվում և փորձարկվում են ուսումնամեթոդական նոր համալիրներ, ստեղծվում են ուսումնական նոր ծրագրեր, դասագրքեր, ուսումնաօժանդակ տարատեսակ նյութեր: Մատչելի են դարձել տեղեկատվական թվային տեխնոլոգիաները` բջջային հեռախոս, թվային ձայնագրիչ, թվային ֆոտոխցիկ, համակարգիչ: Հանրապետության բոլոր դպրոցներն ունեն համակարգչային լաբորատորիաներ, որոնց հիմնական մասը միացված է համացանցին (ինտերնետին): Օրեցօր ավելանում է տանը համակարգիչներ ունեցողների և օգտագործողների քանակը:
Հայոց լեզվի և գրականության ուսուցչի ամենօրյա աշխատանքում ՏՀՏ-ների, համակարգչային գործի իմացությունը և կիրառելու կարողությունը դիտվում են իբրև մասնագիտական-մեթոդական շարունակական զարգացման ապահովման գրավական: Հայոց լեզվի և գրականության ուսուցիչներից այսօր ակնկալվում է մասնագիտական և մանկավարժական գիտելիքների  դրսևորում.
·   դասվանդվող առարկաների՝ հայոց (մայրենի) լեզվի, գրականության, հայ գրականության  բովանդակության և կառուցվածքի իմացություն.
·   դասավանդվող առարկաների մասնագիտական տիրապետման որոշակի մակարդակ՝ անհրաժեշտ գիտելիքների իմացություն.
·   դասավանդվող առարկաների մատուցման, ուսումնառության կազմակերպ­ման մեթոդամանկավարժական գիտելիքների և կարողություն­ների առկայություն:
Սույն ծրագրով իրականացվող վերապատրաստման դասընթացը նպատակ ունի օժանդակելու հայոց լեզվի և գրականության ուսւոցիչներին` առարկայական գիտելիքների, մեթոդամանկավարժական կարողությունների, հմտությունների մակարդակը բարձրացնելու, աշխատանքային պարտականությունները պատշաճ ձևով կատարելու, մասնագիտական շարունակական զարգացում ապահովելու  և որակավորման տարակարգերի հավակնելու  հիմնախնդիրների լուծման գործում:

1.1.     ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
  • Ծանոթացնել ուսուցիչներին կրթության բնագավառին վերաբերող օրենսդրական ակտերին:
  • Բարձրացնել ուսուցիչների ընդհանուր և հոգեբանամանկավար­ժա­կան պատրաստվածության մակարդակը, կատարելագործել նրանց ակադեմիական և մանկավարժական կոմպետենտությունը, ապահովել մասնագիտական շարունակական զարգացում:
  • Ծանոթացնել դասավանդման տեխնոլոգիաների, ինչպես ավանդական, այնպես էլ նորագույն մեթոդ­ների հիմնական դրույթներին:
  • Զարգացնել ուսուցչի մասնագիտական հմտությունները, ինքնուսուցման և ինքնադրսևորման կարողությունները:
  • Ուսուցման գործընթացը ուղղորդել դեպի պլանավորած արդյունքների հասանելիություն և իրականացում, այդ  հայեցակետն արտացոլել գործընթացի տարբեր բաղադրիչներում:
 1. 2. ԽՆԴԻՐՆԵՐԸ
  • Տեսական և գործնական աշխատանքների միջոցով բարձրացնել ուսուցման գործընթացի արդյունավետությունը, հայոց լեզվի և գրականության ուսուցիչներին իրազեկել գիտամեթոդական անհրաժեշտ գրականությունից օգտվելու, համացանցով համապատասխան նյութեր որոնելու, գտնելու, դասավանդման գործընթացում կիրառելու ձևերին և եղանակներին, ինչպես նաև ժամանակակից չափորոշչային և ծրագրային պահանջների վերաբերյալ պատկերացումներ  ձևավորելուն:
  • Հայոց լեզվի և գրականության ուսուցիչների դասվանդման պրակտիկ փորձից ընտրված օրինակների քննարկման և վերլուծման միջոցով համոզմունք ձևավորել ուսուցման գործընթացում գիտելիքների, ունակությունների, հմտությունների գնահատումից դեպի կոմպետենտության գնահատում անցում կատարելու մասին:
  • Կոնկրետ օրինակների հիման վրա ձևավորել ուսումնական գործընթացում առկա  մեթոդական խնդիրները առանձնացնելու և առաջադրելու, դրանք հետազոտելու կարողություններ, զարգացնել տեխնիկական, ցուցադրական և ուսումնաօժանդակ միջոցներով այդ խնդիրները լուծելու հմտություններ:
  • Զարգացնել ուսուցման գործընթացում ՏՏ և թվային տարբեր տեխնիկական միջոցներ կիրառելու կարողությունները: 
  • Բարձրացնել ինքնուրույն, գործընկերների և սովորողների հետ  ուսումնամեթոդական նյութեր մշակելու, թեմատիկ միավորները, առանձին դասերը պլանավորելու, վերլուծելու, սովորողների ուսումնական դրդապատճառները խթանելու  կարողությունները:
1.3. ԱԿՆԿԱԼՎՈՂ  ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
   Վերապատրաստման ծրագրի ավարտին ուսուցիչը պետք է՝
Իմանա՝
  • ուսուցիչներին և սովորողներին ներկայացվող պահանջները՝ ըստ կրթական օրենսդրության,
  • առարկայի դասավանդման դերը և տեղը ներկա կրթական համակարգում,
  • տեղեկություններ տարիքային հոգեբանությունից և մանկավարժական հոգեբանությունից. դրանց  դերը հայոց լեզվի և գրականության դասավանդման գործընթացում,
  • կրթության հայեցակարգերը,
  • առարկայական կրթական չափորոշիչները և ծրագրերը,
  • գնահատման տարբեր ձևեր և եղանակներ:
Տիրապետի՝
  • ուսուցման նորագույն տեխնոլոգիաներին, մեթոդներին և հնարներին,
  • ուսուց­­­ման գործընթացում ՏՏ-ի կիրառմանը,
  • ստուգման և գնահատման համակարգերին:
Կարողանա՝
  • օրենսդրությունից ելնելով՝ հաստատել և կարգավորել իրավահարա­բերություններ ասովորողների, նրանց օրինական ներկայացուցիչների (ծնող­ների, խնամակալների), գործընկերների, դպրոցի տնօրենության հետ՝ պաշտպանելով իր և սովորողի իրավունքները, իրականացնել ուսուցչի լիազորու­թյունները,
  • կայացնել իրավական-մանկավարժական  վճիռներ տարբեր իրավիճակներում,
  • համակարգել, մեկնաբանել և ներկայացնել բովանդակային տեղեկա­տվություն մասնագիտական-առարկայական ոլորտում, օգտագործել սեփական և ուրիշների ձեռքբերումները մասնագիտական գործունեության ընթաց­քում,
  • ձևավորել որոշակի դրդապատճառներ ուսման նկատմամբ, սովորածը կյանքում կիրառելու անհրաժեշտության գիտակցում,
  • խթանել սովորողների ինքնակառավարման, ինքնավերահսկման  և նախաձեռնողական կարողությունների  զարգացումը,
  • պլանավորել իր մեթոդամանկավարժական գործունեությունը և սահմանել նպատակներ` հաշվի առնելով սովորողների տարիքային հոգեբանական և անհատական առանձնահատկությունները,
  • ստեղծել հարգանքի, փոխըմբռնման ազատ հաղորդակցման,  ստեղծագործական կարողությունների դրսևորման բարենպաստ կրթական միջավայր ու  մթնոլորտ,
  • ապահովել տարբերակված ուսուցման կազմակերպում՝ կիրառելով դասավանդման առավել արդյունավետ տեխնոլոգիաներ հետերոգեն խմբերի առկայության պայմաններում,
  • կանխատեսել, գնահատել, վերլուծել և՛ սովորողի, և՛ սեփական գործունեությունը,
  • կիրառել գնահատման տարբեր ձևեր և եղանակներ,
  • հետևողականորեն կատարելագործել առարկայական-մասնագիտական գիտելիքների ու հմտությունների ձեռքբերման գործընթացը, փորձի փոխանակման, մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով  համագործակցել գործընկերների հետ, իրականացնել ստեղծագործական և հետազոտական աշխատանքներ,
  • ստանձնել ուսումնական գործի կազմակերպման պատասխանատվությունը դասարանում և արտադասարանական ժամանակահատվածում:

Դասընթացը իրականացվում է տեսական–գործնական բովանդակություն ունեցող բնույթի փաթեթների՝ մոդուլների և ՏՏ միջոցների գործնական և  ներդաշնակ կիրառությամբ: Առանձին թեմաներին հատկացված ժամաքանակները պայմանական են, քանի որ դրանք ընդգրկված կլինեն տարբեր մոդուլներում: Օրինակ՝ իրավական փաստաթղթերի ուսումնասիրությունը  կարող է համատեղվել տեքստային աշխատանքի մեթոդին տիրապետելու կարողությունների զարգացման հետ:  Դասընթացների անցկացման սենյակում պարտադիր են համակարգչի, պրոյեկտորի առկայությունը և դրանց գործածումը:
Նախատեսված ծրագրային 80 ժամը տրոհված է 3 բաժինների` հետևյալ համամասնությամբ.
1-ին   բաժին: Հանրակրթության բնագավառի օրենսդրություն                             8 ժամ.
2-րդ բաժին: Տեղեկատվական  տեխնոլոգիաներ: Տեղեկատվական  տեխնոլոգիաների  կիրառումը ուսումնական գործընթացում                                                                 12 ժամ.                                                        
3-րդ բաժին:  Մանկավարժական և մասնագիտական գիտելիքներ                       60 ժամ:                                     

    Առաջին՝ «Հնրակրթության բնագավառի օրենսդրություն» բաժնում ընդգրկված են թեմաներ ՀՀ Սահմանադրությունից, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Կրթության պետական տեսչության մասին», «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքներից, ՀՀ աշխատանքային օրենսգրքից, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգիրքից, «ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության այն դրույթներից, որոնց իմացությունը և դրանց վերաբերյալ քննարկումները կնպաստեն, որ հայոց լեզվի և գրականության ուսուցիչը կարողանա ձևավորել բնականոն իրավահարաբերություններ սովորողների, նրանց օրինական ներկայացուցիչների (ծնող­ների, խնամակալների), գործընկերների,  դպրոցի տնօրենության, տեսչավորող մարմինների հետ, իրականացնել ուսուցչի պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները, նպաստել սովորողների ինքնակառավարման, ինքնավերահսկման  կարողությունների զարգացմանը և ամրապնդմանը:
  Երկրորդ՝ «Տեղեկատվական  տեխնոլոգիաներ: Տեղեկատվական  տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում» բաժնում ընդգրկվել են թեմաներ, որոնց իմացությունը, դրանց վերաբերյալ քննարկումները ուսուցչին հնարավորություն կտան ծանոթանալու կրթական ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներին,  ուսումնական գործընթացում դրանք կիրառելու եղանակներին, նպաստելու ուսումնասիրվող նյութերի յուրացման արդյունավետության բարձրացմանը, խթանելու ուսուցչի և սովորողների ինքնակրթության կազմակերպման գործընթացը, ինչպես նաև  ՏՏ և թվային տեխնիկական միջոցներն ուսումանկան նյութերի ստեղծման գործում օգտագործելու ձևերին և եղանակներին:
  Երրորդ՝  «Մանկավարժական և մասնագիտական գիտելիքներ» բաժնում ներառված են թեմաներ, որոնք նվիրված են դեռահասների  և  պատանիների տարիքային հոգեբանական առանձնահատկությունների բացահայտմանը և հայոց լեզվի, գրականության (հայ գրականության) ուսուցման   կազմակերպումն ըստ  սովորողների ընդհանուր հոգեբանամանկավարժական և անհատական բնութագրերի:    Այս բաժնում  ներկայացվում են  հայոց լեզվի, գրականության, հայ գրականության առարկայական չափորոշիչները, ծրագրերը, ուսումնական գործընթացի պլանավորումը, կազմակերպումն ու իրականացումը,  ուսուցման արդյունքների ընթացիկ և ամփոփիչ գնահատման մեթոդաբանությունը, մանկավարժության և հոգեբանության որոշ հարցերի լուսաբանումը, ուսուցման ավանդական և ժամանակակից տեխնոլոգիաները, մեթոդները, դասապրոցեսի արդյունավետ պլանավորումն ու կազմակերպումը, ուսումնական նյութի առավել մատչելի  մատուցումը, սովորողների անհատական կարողությունների և հմտությունների գրանցման ճանապարհով նրանց ինքնակրթության, որոնողական-հետազոտական գործունեության կազմակերպումը, ուսումնական գործընթացին առնչվող այլ հարցերի կարգավորումը: Բաժնում ընդգրկված թեմաների քննարկումները նպատակաուղղված են ուսուցիչների որոնողական-հետազոտական աշխատանք կատարելու, ինչպես նաև տեսականը գործնականում կիրառելու կարողությունների զարգացմանը:

ԴԱՍԸՆԹԱՑԻ  ԾՐԱԳԻՐԸ  ԵՎ  ԹԵՄԱՏԻԿ  ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

ԲԱԺԻՆ 1: ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ    (8 ժամ)

Թեմա 1. Կրթության կազմակերպման և ուսուցչի գործունեության իրավական                      հիմքերը (6 ժամ):
1.1.1. ՀՀ օրենսդրությունը կրթության իրավունքի մասին: Հանրակրթության բնագա- վառում պետական քաղաքականության սկզբունքները: Կրթության լեզուն:
1.1.2. Ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցները (սովորող, մանկավարժական աշխատող, ուսուցիչ, ծնող), նրանց իրավունքներն ու պարտականությունները:
1.1.3. Ուսուցիչը որպես աշխատանքային և վարչական իրավահարաբերություն­ների մասնակից: Ուսուցչի պաշտոնի նկարագիրը, ուսուցչի ատեստավոր­ման կարգը:

Թեմա  2.    Երեխայի կրթական իրավունքների երաշխիքները (2 ժամ)
2.2.1. Երեխայի կրթությանն առնչվող հիմնական իրավունքնեը:
2.2.2. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը. ներառական կրթության իրականացումը:


´²ÄÆÜ  2:. îԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ  ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ   (12 ԺԱՄ)

Թեմա 1. Microsoft Paint ծրագիրը (2 ժամ)

2.1.1. Ծրագրի աշխատանքի սկիզբը, աշխատանքային գործիքները:
2.1.2 Նոր նկարի ստեղծումը, պահպանումը:
2.1.3   Եղած նկարի ներմուծումը, փոփոխությունները, պահպանումը:

Թեմա 2. Ընդհանուր տեղեկություններ Microsoft Word ծրագրի մասին (1 ժամ).
2.2.1. Word-ի բեռնավորում:  Ծանոթություն  KDWin ծրագրին,  ստեղնաշարի փո 
փոխում (English, Armenian, Russian):
2.2.2. Word-ի պատուհանը (մենյուներ, գործիքաշարեր, տեղափոխման քանոններ):
2.2.3. Տեքստի հավաքում մի քանի լեզուներով: Տեքստի տեղամասերի նշումը, տեղա-  
 փոխումը, պատճենումը, ջնջումը:
2.2.4. Տեքստի տառատեսակների փոփոխում, տառաչափի փոփոխություն, տառատեսակների ձևափոխություններ:
2.2.5. Փաստաթղթի պահպանում, պահպանված փաստաթղթի բացում, նոր փաստա
թղթի բացում, բացված փաստաթղթի փակում:
2.2.6. Աշխատանք եզրագծերի և ֆոների կարգավորման ուղղությամբ:
2.2.7. Աշխատանք աղյուսակներով: Ծանոթություն Table մենյուի հիմնական հրա          մաններին:
2.2.8. Աշխատանք գծագրված պատկերների շուրջ: Ծանոթություն Drawing գործիքա          շարի հիմնական գործիքներին:
2.2.9. Աշխատանք Insert մենյուի հիմնական ենթակետերով:
2.2.10. Փաստաթղթի նախապատրաստումը տպագրման,  տպագրում:

Թեմա 4. Էլեկտրոնային փոստ (2 ժամ)
2.4.1. Հիմնական ֆունկցիաները: Փոստային արկղեր:
2.4.2. Նամակների պատրաստում, ուղարկում և ստացում: Տեքստի հավաքում:
          Ֆայլերի ամրակցում (Attachment):

Թեմա 5. Փոխկապակցված գլոբալ համակարգչային ցանց (Internet) (2 ժամ)
2.5.1. Ծանոթություն Internet գլոբալ համակարգչային ցանցում աշխատելու համար
          նախատեսված Internet Explorer ծրագրին:
2.5.2. Ինֆորմացիայի որոնում Internet-ում: WWW-փաստաթղթերի հասցեագրում: Ինֆորմացիայի բանալիների որոնում: Ինֆորմացիայի ներքաշում:
2.5.3. ՀԴԻՑ (Հայկական դպրոցական ինտերնետ ցանց)-ի ընդհանուր ռեսուրսների
          ներկայացում (www.armedu.am, mail.schools.am, ftp.schools.am):
2.5.4. www.armedu.am , ftp.schools.am-ում  պաշարների ավելացում:
2.5.5. Հայկական կրթական ֆորումը:

Թեմա 6. Microsoft Office PowerPoint  (2 ժամ)
2.6.1. PowerPoint  ծրագրի գործիքները և մենյուն:
2.6.2. Շնորհանդեսի կամ ներկայացման (պրեզենատացիայի) ստեղծում:
2.6.3. Պրեզենատացիայի տարբեր տեսադաշտեր (view) Normal, Outline, Slide, Slide
          Sorter,  Slide Show և Print:
2.6.4. Տեքստի ֆորմատավորման աշխատանք, նկարների տեղադրում, ֆոնային
          գույնի և պատկերի տեղադրում, փոփոխում:
2.6.5. Word-ի և Excel-ի օբյեկտների տեղադրում:
2.6.6. Անիմացիայի  կիրառումը PowerPoint-ի օբյեկտներում:
2.6.7. Rehearse Timings-ի օգնությամբ ժամանակային միջակայքերի փոփոխություն:

Թեմա 7. Թվային ֆոտոխցիկ և ձայնագրիչ:
2.7.1  Թվային ֆոտոխցիկից նկարի ներբեռնումը համակարգիչ և նախնական մշակում:
2.7.2  Թվային ձայնագչիչից ինֆորմացիայի ներբեռնումը համակարգիչ:

     ԲԱԺԻՆ 3. ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ-ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ  ԵՎ
                                 ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ (60 ԺԱՄ)
Թեմա 1: ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐՆ ԸՍՏ 
                 ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ (6 ժամ):

3.1.1. Դեռահասության տարիքի առանձնահատկությունները: Դեռահասի հոգեբանամանկավարժական բնութագիրը:
3.1.2 Պատանեկան տարիքի առանձնահատկությունները: Ավագդպրոցականի հոգեբանամանկավարժական բնութագիրը:

Թեմա  2.    Կրթության բովանդակության ձևավորման հիմունքները  (8 ժամ)
3.2.1. Կրթության բովանդակային բաղադրիչները ըստ հանրակրթության պետական չափորոշչի:
3.2.2. Առարկայական չափորշիչներ, դրանց ձևավորման սկզբունքներն ու կառուցվածքը: Չափորոշիչների վրա հիմնված կրթության իրականացման խնդիրը:
3.2.3. Առարկայական ծրագրեր, դրանց և առարկայական չափորոշիչների համապատասխանության խնդիրը:
3.2.4. Ուսումնական գործընթացում օգտագործվող ուսումնական  նյութեր  և 
 միջոցներ: Դասագրքեր: Ուսումնաօժանդակ և դիդակտիկ նյութեր, դրանց պատրաստման և կիրառման խնդիրները: Ուսուցչի ձեռնարկները և մեթոդական գրականությունը որպես ուսուցմանը նպաստող միջոցներ:

Թեմա 3. Ուսումնական գործընթացի կազմակերպում. մանկավարժական տեխնոլոգիաներ, մեթոդներ, հնարներ  (8 ժամ)
3.3.1. Ուսուցման սկզբունքները: Ուսուցչակենտրոն և աշակերտակենտրոն մոտեցումներ: Աշակերտների գործուն մասնակցությունն ուսուցման գործընթացում.
3.3.2. Մանկավարժական տեխնոլոգիաներ, դրանց նկարագրությունը և կիրառությունը հայոց լեզվի և գրականության ուսուցման գործընթացում:
3.3.3. Ուսուցման մեթոդներ. դրանց նկարագրությունը և կիրառությունը հայոց լեզվի և գրականության ուսուցման գործընթացում: Ուսուցման ավանդական և փոխներգործուն (ինտերակտիվ) մեթոդներ:
3.3.4. Ուսուցման ժամանակակից մեթոդների և հնարների կիրառությունը հայոց լեզվի, գրականության (հայ գրականության) դասավանդման գործընթացում. օրինակ­ներ, դրանց  առանձնահատկությունների բացահայտում:


Թեմա  4.  Հայոց լեզվի  և գրականության միասնացած (ինտեգրված)  ուսուցման առանձնահատկությունները 5-6-րդ դասարաններում (8 ժամ):
3.4.1. Ընթերցանության կազմակերպումը. սովորողի մտածողության, ստեղծագործական կարողությունների  և խոսքի զարգացումը:
3.4.2. Ստեղծագործական և գործնական-կիրառական աշխատանք ըստ տարբեր ոճերի  տեքստերի:
3.4.3. Լեզվական նյութի գործնական ուսուցում: Կապակցված խոսքի զարգացումն ըստ լեզվական նյութի:
3.4.4. Գրական նյութի ուսուցման առանձնահատկությունները և եղանակները:

Թեմա 5. Հայոց լեզվի և գրականության ուսուցումը միջին դպրոցում (7-9-րդ  դասարաններ) (10 ժամ):
3.5.1.  Քերականական նյութի ուսուցումը որպես աշակերտների իրադրական խոսքի զարգացման միջոց:
3.5.2. Գրական երկի ուսուցման առանձնահատկությունները: Աշակերտների երևակայության, ստեղծագործական մտածողության, խոսքի զարգացումն ըստ գրական երկի:
3.5.3. Գրավոր խոսքի ուսուցում: Շարադրանքներ ըստ նկարի, երաժշտության, տեսաֆիլմի, գեղարվեստական և մուլտիպլիկացիոն կինոնկարների:
Թեմա 6. Հայոց լեզվի և հայ գրականության ուսուցումն ավագ դպրոցում (10 ժամ):
3.6.1. Սովորողների հետազոտական գործունեության կազմակերպումը հայոց լեզվի և հայ գրականության ուսուցման գործընթացում:
3.6.2. Տեքստային աշխատանքի կազմակերպումը. սկզբունքները, եղանակները:
3.6.3. Սովորողների հաղորդակցական կարողությունների և իրադրական խոսքի զարգացումը հայոց լեզվի ուսուցման գործընթացում:
3.6.4. Հայոց լեզվի և հայ գրականության դասավանդման առանձնահատկությունները հումանիտար և բնագիտական հոսքերում:
Թեմա  7.   Սովորողների գնահատումը որպես հայոց լեզվի և գրականության ուսուցման  բարելավման միջոց (8 ժամ):
3.7.1. Գնահատման նպատակը, ձևերը, սկզբունքները: Գնահատման համա­կարգը:  Ուսուցման արդյունքների միավորային գնահատում, գնահատման ձևերը, սանդղակը, չափանիշները, գրանցումը և հաշվառումը:
3.7.2. Ձևավորող գնահատում, ուսումնական գործընթացի մշտադիտարկում և հետադարձ կապ: Ուսումնական առաջընթացի պլանավորում և վերլուծություն:
3.7.3. Գնահատման նյութերի մշակում. թելադրության, փոխադրության նյութերի կազմման, անցկացման ժամանակակից սկզբունքներ գնահատման սանդղակների կազմում: Գրավոր խոսքի՝  առարկայական չափորոշչով առաջարկվող տեսակների ուսուցման սկզբունքներ և եղանակներ:
3.7.4. Թեստ, թեստի տեսակները, կառուցման սկզբունքները, հատկորոշիչների կազմման սկզբունքները:
         ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՄՓՈՓՈՒՄ, ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ  (2 ԺԱՄ)





Комментариев нет:

Отправить комментарий