четверг, 13 октября 2011 г.

ԴԱՍՎԱՐ



Հաստատված է
ՀՀ ԿԳ նախարարի 2011 թվականի
  Օգոստոսի 29-ի N 997 – Ա/Ք հրամանի
 հավելված 1-ի համաձայն







ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՍՎԱՐՆԵՐԻ  ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ ԵՎ  ԾՐԱԳԻՐ




1.    ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Մանկավարժների մասնագիտա­կան պատրաստվածության, մեթոդական կարողությունների և հմտությունների մակարդակով է պայմանավորված աճող սերնդի ոչ միայն կրթվածության ցուցանիշը, այլև արժեհամակարգը: Ուսուցչի կոմպետենտությունը (ձեռնհասություն, խորագիտակություն) ուսուցման գործընթացի արդյունավետության երաշխիքն է. խորագիտակ և բազմակողմանիորեն  զարգացած մանկավարժը կարողանում է պլանավորել և իրականացնել ուսումնական  գործընթացը՝  գիտելիքի փոխանցում, սովորողների ուսումնառության, աշխատանքնային և սոցիալական կարողությունների և հմտությունների ձևավորում:
Ժամանակակից հասարակությունը մանկավարժից պահանջում է գիտելիքների և մասնագիտական կարողությունների  անընդհատ թարմացում և արդիականացում:  Սույն դասընթացն  ուղղված է հատկապես դասվարների մասնագիտական զարգացման խնդրի լուծման գործին, որը` որպես շարունակական կրթության անբաժանելի մաս, կոչված է նպաստելու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության որդեգրած կրթական քաղաքականության իրականացմանը` դպրոցի բարեփոխման շրջանակներում:
Դասվարների մասնագիտական զարգացման դասընթացը կազմվել է՝ հաշվի առնելով հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները, մասնավորապես. «հանրակրթության մարդասիրական բնույթը, ազգային և համամարդկային արժեքների, մարդու կյանքի ու առողջության, անհատի ազատ և համակողմանի զարգացման առաջնայնությունը, քաղաքացիական գիտակցության կարևորումը, անհատի և նրա իրավունքների ու ազատությունների նկատմամբ հարգանքը, արժանապատվությունը, հայրենասիրությունը, աշխատասիրությունը, պատասխանատվությունը, հանդուրժողականությունը, բնապահպանական աշխարհայացքի ձևավորումը», «ուսումնական հաստատություններում ստեղծագործական աշխատանքի խթանումը, սովորողների վերլուծական, քննադատական մտածողության, գիտելիքների ինքնուրույն ձեռքբերման և կիրառման, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ունակությունների զարգացման առաջնայնությունը.» (ՀՀ օրենքը հանրակրթության մասին, հոդված 5, կետ 1 և կետ 4):  
Դասվարների մասնագիտական զարգացման դասընթացը կրթական  նոր տեսությունների և տեխնոլոգիաների վերաբերյալ զուտ տեսական բնույթի դասախոսություններ չի ներառում: Այն առաջին հերթին պրակտիկ գործունեություն է, ընդգրկում է գործնական այնպիսի պարապ­մունքներ, քննարկումներ ու սեմինարներ, որոնք կարող են նպաստել դասվարների գործնական կարողությունների և մանկավարժական հմտու­թյուն­­ների կատարելագործմանը: Գործնական ուղղվածությամբ այսպիսի դասընթացը մասնագիտական գործունեություն իրականացնելիս դասվարներին կօգնի ձևակերպելու խնդիրներ, կատարելու դիտարկումներ և վերլուծություններ, յուրացնելու դասավանդման նոր մեթոդների առանձնահատկությունները և գործընկերների առաջավոր փորձը և դրանք  կիրառելու ուսուցման գործընթացում:
Ուսուցման տեխնոլոգիաների, մեթոդների նկարագրությունը, դրանց շուրջ ծավալվող քննարկումները ուսուցման գործընթացն իրականացնելու պարզ դեղատոմսեր չեն կարող տալ, բայց կարող են  նախանշել արդյունավետ պայման­ների բնութագրիչները:  Կրթական գործընթացի շեշտադրումներից է նաև  այն հանգամանքը, թե որքանով են ուսուցման պայմանները ուղղորդված դեպի սովորողները և հասարակությունը, ինչպես են հաղորդվում և գնահատվում սովորողների գիտելիքները: Գիտական նոր ուսումնասիրու­թյուն­ներում մեծ տեղ է հատկացվում հատկապես ուսուցման արդյունավետ պայմանների մշակմանը և ուսումնական գործընթացը դրանցով ապահովելուն: Ուսուցման ժամանակակից տեսությունների հիմնական առանձնահատ­կու­թյուններից է նաև դասավանդման գործընթացում տարբերակված մոտեցումներ հանդես բերելու անհրաժեշտու­թյան կարևորումը: Այս հիմնախնդիրների շուրջ ծավալված քննարկումները հանգեցրել են որոշակի եզրակացության. հարկավոր է վերանայել, թե ի՛նչ է դասավանդվում (կրթության բովանդակություն),  ինչպե՛ս է դասավանդվում (դասավանդման մեթոդիկա), ինչպե՛ս է գնահատվում (սովորողի և դասավանդողի ձեռքբերումների գնահատում): Կրտսեր դպրոցում հատուկ ուշադրություն պետք է դարձնել սովորողներին հիմնական դպրոցում ուսումնառության նախապատրաստելու, ինչպես նաև անձի ընդհանուր կարողությունների, անհատական որակների  զարգացմանը:
Մասնագիտական-մեթոդական որակների զարգացման դասընթացների անհրաժեշ­տությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ անընդհատ ձևավորվում են նոր ուսումնամեթոդական համալիրներ, ստեղծվում են ուսումնական նոր ծրագրեր, դասագրքեր, ուսումնաօժանդակ տարատեսակ նյութեր և միջոցներ: Մատչելի են դարձել տեղեկատվական թվային տեխնոլոգիաները` բջջային հեռախոս, թվային ձայնագրիչ, թվային ֆոտոխցիկ, համակարգիչ: Հանրապետության բոլոր դպրոցներն ունեն համակարգչային լաբորատորիաներ, որոնց հիմնական մասը միացված է համացանցին (ինտերնետ): Օրեցօր ավելանում է տանը համակարգիչներ ունեցողների և օգտագործողների քանակը:
ՏՏ-ների՝ ամենօրյա աշխատանքում արդյունավետ կիրառությունը դասվարի մասնագիտական զարգացման ապահովման գրավականն է և պետք է  դիտարկել որպես շարունակական գործընթաց: Դասվարներից ակնկալվում է մասնագիտական և մանկավարժական գիտելիքների դրսևորում.
·  տարրական դպրոցում դասվանդվող առարկաների բովանդակության և կառուցվածքի իմացություն.
·  դասավանդվող առարկաներից անհրաժեշտ գիտելիքների իմացություն.
·  դասավանդվող առարկաների ոլորտում մեթոդամանկավարժական գիտելիքների առկայություն.
·  ինտեգրման սկզբունքների իմացություն և կիրառում:
Սույն ծրագրով իրականացվող վերապատրաստման դասընթացը նպատակ ունի օժանդակելու դասվարներին` մասնագիտական գիտելիքների, կարողությունների, հմտությունների մակարդակը բարձրացնելու, աշխատանքային պարտականությունները պատշաճ մակարդակով կատարելու, շարունակական մասնագիտական զարգացում ապահովելու  և որակավորման տարակարգերի հավակնելու հիմնախնդիրների լուծման գործում:
1.1.     ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
·         Ծանոթացնել ուսուցիչներին կրթության բնագավառին վերաբերող օրենսդրական ակտերին:
·         Բարձրացնել ուսուցիչների ընդհանուր և հոգեբանամանկավար­ժա­կան պատրաստվածության մակարդակը, կատարելագործել ակադեմիական և մանկավարժական կոմպետենտությունը, ապահովել շարունակական մասնագիտական զարգացումը:
·         Ծանոթացնել ուսուցիչներին դասավանդման ժամանակակից մեթոդ­ների հիմնական դրույթներին և նորագույն կրթական տեխնոլոգիաներին:
·         Զարգացնել ուսուցչի մասնագիտական հմտությունները, ինքնուսուցման և ինքնադրսևորման կարողությունները:
·         Ուսուցման գործընթացը ուղղորդել դեպի պլանավորած արդյունքների հասանելիություն և այդ տեսակետն արտացոլել գործընթացի տարբեր բաղադրիչներում:
 1.2. ԽՆԴԻՐՆԵՐԸ
·         Տեսական և գործնական աշխատանքների միջոցով բարձրացնել ուսուցման գործընթացի արդյունավետությունը, դասվարներին ծանոթացնել գիտամեթոդական կարևորագույն գրականությանը, համացանցի (ինտերնետի) միջոցով անհրաժեշտ գրականության որոնման գործընթացին, ձևավորել պատկերացումներ չափորոշչային և ծրագրային ժամանակակից պահանջների վերաբերյալ:
·         Դասվանդման փորձից ընտրված օրինակների քննարկման և վերլուծության միջոցով ձևավորել համոզմունք, որ ուսուցման գործընթացում գիտելիքների, ունակությունների, հմտությունների գնահատումից պետք է անցնել կոմպետենտության գնահատման:
·         Որոշակի օրինակների ուսումնասիրության հիման վրա ձևավորել ուսումնական գործընթացում առկա  մեթոդական հիմնախնդիրները առաձնացնելու և առաջադրելու, դրանք հետազոտելու, տեխնիկական, ցուցադրական և ուսումնաօժանդակ միջոցներով լուծումներ գտնելու կարողություններ և հմտություններ:
·         Զարգացնել ուսուցման գործընթացում ՏՏ և թվային տարբեր տեխնիկական միջոցներ կիրառելու կարողությունները: 
·         Ամրապնդել ինքնուրույն, գործընկերների և սովորողների հետ  ուսումնական և մեթոդական նյութեր մշակելու, դասեր պլանավորելու, վերլուծելու, սովորողների ուսումնական դրդապատճառները խթանելու կարողությունները:
1.3. ԱԿՆԿԱԼՎՈՂ  ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Ակնկալվում է, որ ծրագրի ավարտին դասվարը  պետք է
Իմանա՝
·         ուսուցիչներին և սովորողներին ներկայացվող պահանջները՝ ըստ կրթական օրենսդրության,
·         առարկայի (առարկաների) դասավանդման դերը և տեղը տարրական կրթական համակարգում,
·         տարիքային և մանկավարժական հոգեբանության դերը ուսուցման գործընթացում,
·         առարկայական կրթական չափորոշիչները և ծրագրերը,
·         գնահատման տարբեր ձևերը:
Տիրապետի՝
·         ուսուցման նորագույն մեթոդներին և հնարներին,
·         ուսուց­­­ման գործընթացում ՏՏ կիրառմանը,
·         ստուգման և գնահատման համակարգերին:
Կարողանա՝
·         օրենսդրությունից ելնելով՝ հաստատել և կարգավորել իրավահարա­բերություններ սովորողների, նրանց օրինական ներկայացուցիչների (ծնող­ների, խնամակալների), գործընկերների, դպրոցի տնօրենության հետ՝ պաշտպանելով իր և սովորողի իրավունքները, իրականացնել իր լիազորու­թյունները,
·         համակարգել, մեկնաբանել և ներկայացնել բովանդակային տեղեկա­տվություն մասնագիտական միջավայրում, օգտագործել սեփական և ուրիշների ձեռքբերումները մեթոդամանկավարժական գործունեության ընթաց­քում,
·         ձևավորել սովորողների ուսումնական դրդապատճառները, սովորածը կիրառելու գիտակցումը, նպաստել ինքնակառավարման և նախաձեռնողական ունակությունների ձևավորմանն ու զարգացմանը,
·         պլանավորել իր մանկավարժական գործունեությունը և սահմանել նպատակներ` հաշվի առնելով սովորողների անհատական առանձնահատկությունները և տարբերությունները, դասավանդման գործընթացում ներառել կրթական առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին,
·         ստեղծել հարգանքի և փոխըմբռնման բարենպաստ կրթական միջավայր, հաղորդակցման ազատ ու բարեկիրթ մթնոլորտ,
·         կիրառելով դասավանդման առավել արդյունավետ տեխնոլոգիաներ՝ ապահովել տարբերակված ուսուցման կազմակերպում հետերոգեն խմբերի առկայության պայմաններում,
·         կանխատեսել և գնահատել ինչպես սովորողի, այնպես էլ սեփական գործունեությունը, վերլուծել  և  անդրադարձ  կատարել,
·         կիրառել գնահատման տարբեր ձևեր,
·         հետևողականորեն կատարելագործել և ամրապնդել առարկայական-մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, փորձի փոխանակման, մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով  համագործակցել գործընկերների հետ, իրականացնել ստեղծագործական և հետազոտական աշխատանքներ:
Դասընթացը իրականացվում է մոդուլների տեսքով` ՏՏ միջոցների գործնական կիրառմամբ: Առանձին թեմաներին հատկացված ժամաքանակը պայմանական է, քանի որ դրանք ընդգրկված կլինեն տարբեր մոդուլներում: Օրինակ. իրավական փաստաթղթերին ծանոթացումը կարող է համատեղվել տեքստային աշխատանքի կազմակերպման գործընթացին:
Նախատեսված ծրագրային 80 ժամը տրոհված է 3 բաժինների` հետևյալ համամասնությամբ.
Բաժին 1.   Հանրակրթության բնագավառի օրենսդրություն       8 ժամ:
Բաժին 2.  Տեղեկատվական  տեխնոլոգիաներ: Տեղեկատվական  տեխնոլոգիաների  կիրառումը ուսումնական գործընթացում   12 ժամ:                                                        
Բաժին 3.  Մանկավարժական և մասնագիտական գիտելիքներ     60 ժամ:                               
   «Հնրակրթության բնագավառի օրենսդրություն» բաժնում ընդգրկված են թեմաներ ՀՀ Սահմանադրությունից, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Կրթության պետական տեսչության մասին», «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքներից, ՀՀ աշխատանքային օրենսգրքից, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգիրքից, «ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության այն դրույթներից, որոնց իմացությունը և դրանց վերաբերյալ քննարկումները կնպաստեն, որ դասվարը կարողանա ձևավորել բնականոն իրավահարաբերություններ սովորողների, նրանց օրինական ներկայացուցիչների (ծնող­ների, խնամակալների), գործընկերների,  դպրոցի տնօրենության, տեսչավորող մարմինների հետ, իրականացնել ուսուցչի պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները, նպաստել սովորողների ինքնակառավարման տարրերի ձևավորմանը:
   «Տեղեկատվական  տեխնոլոգիաներ: Տեղեկատվական  տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում» բաժնում ընդգրկվել են թեմաներ, որոնց իմացությունը և դրանց վերաբերյալ քննարկումները հնարավորություն կտան ուսուցչին ծանոթանալու կրթական ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներին և դրանք կիրառելու ուսումնական գործընթացում, դրանց կիրառումով նպաստել ուսումնասիրվող նյութի յուրացման արդյունավետության աստիճանի բարձրացմանը, խթանել ուսուցչի և սովորողների ինքնակրթության կազմակերպման գործընթացը: Ուսումանկան նյութեր ստեղծելիս  տեղին և նպատակահարմար ձևով օգտագործել ՏՏ և թվային տեխնիկական միջոցները:
    «Մանկավարժական և մասնագիտական գիտելիքներ» բաժնում ներառված են թեմաներ, որոնք նվիրված են կրտսեր դպրոցականի տարիքային առանձնահատկություններին, առարկաների չափորոշիչներին և ծրագրերին, ուսումնական գործընթացի պլանավորմանը, կազմակերպմանն ու իրականացմանը,  ուսուցման արդյունքների ընթացիկ և ամփոփիչ գնահատման մեթոդաբանությանը, մանկավարժության և հոգեբանության որոշ հարցերի, ուսուցման մեթոդներին, դասապրոցեսի արդյունավետ պլանավորմանն ու կազմակերպմանը, ուսումնական նյութի առավել մատչելի  մատուցմանը, սովորողների անհատական կարողությունների և հմտությունների նկատառման ճանապարհով նրանց ինքնակրթության կազմակերպմանը, ինքնուրույնության ձևավորմանը, ուսումնական գործընթացին առնչվող այլ հարցերի կարգավորմանը: Բաժնում ընդգրկված թեմաների քննարկումները կնպատակաուղղվեն ուսուցիչների՝ գործնական և հետազոտական աշխատանք իրականացնելու  կարողությունների զարգացմանը:
  
ԴԱՍԸՆԹԱՑԻ  ԾՐԱԳԻՐԸ  ԵՎ  ԹԵՄԱՏԻԿ  ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Բաժին 1. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ    (8 ժամ)
                   Թեմա 1. Կրթության կազմակերպման և ուսուցչի գործունեության իրավական 
                    հիմքերը (6 ժամ)
1.1.1. ՀՀ օրենսդրությունը կրթության իրավունքի մասին: Հանրակրթության բնագա- վառում պետական քաղաքականության սկզբունքները: Կրթության լեզուն:
1.1.2. Ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցները (սովորող, մանկավարժական աշխատող, ուսուցիչ, ծնող), նրանց իրավունքներն ու պարտականությունները:
1.1.3. Ուսուցիչը որպես աշխատանքային և վարչական իրավահարաբերություն­ների մասնակից: Ուսուցչի պաշտոնի նկարագիրը, ուսուցչի ատեստավոր­ման կարգը:
                 Թեմա  2.    Երեխայի կրթական իրավունքների երաշխիքները (2 ժամ)
1.2.1. Երեխայի կրթությանն առնչվող հիմնական իրավունքնեը:
1.2.2. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը. ներառական կրթության իրականացումը:

Բաժին 2. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ  ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ   (12 ԺԱՄ)

Թեմա 1. Microsoft Paint ծրագիրը (2 ժամ)

 2.1.1. Ծրագրի աշխատանքի սկիզբը, աշխատանքային գործիքները: Նոր նկարի ստեղծումը, պահպանումը:
  2.1.3   Եղած նկարի ներմուծումը, փոփոխությունները, պահպանումը:

     Թեմա 2. Ընդհանուր տեղեկություններ Microsoft Word ծրագրի մասին (1 ժամ).
2.2.1. Word-ի բեռնավորում:  Ծանոթություն  KDWin ծրագրին,  ստեղնաշարի փո 
փոխում (English, Armenian, Russian):
2.2.2. Word-ի պատուհանը (մենյուներ, գործիքաշարեր, տեղափոխման քանոններ):
2.2.3. Տեքստի հավաքում մի քանի լեզուներով: Տեքստի տեղամասերի նշումը, տեղա-  
 փոխումը, պատճենումը, ջնջումը:
2.2.4. Տեքստի տառատեսակների փոփոխում, տառաչափի փոփոխություն, տառատեսակների ձևափոխություններ:
   2.2.5. Փաստաթղթի պահպանում, պահպանված փաստաթղթի բացում, նոր փաստա
թղթի բացում, բացված փաստաթղթի փակում:
2.2.6. Աշխատանք եզրագծերով և ֆոներով:
2.2.7. Աշխատանք աղյուսակներով: Ծանոթություն Table մենյուի հիմնական հրա          մաններին:
2.2.8. Աշխատանք գծագրված պատկերներով: Ծանոթություն Drawing գործիքա          շարի հիմնական գործիքներին:
2.2.9. Աշխատանք Insert մենյուի հիմնական ենթակետերով:2.2.10. Փաստաթղթի նախապատրաստումը տպագրման,  տպագրում:
Թեմա 4. Էլեկտրոնային փոստ (2 ժամ)
2.4.1. Հիմնական ֆունկցիաները: Փոստային արկղեր:
2.4.2. Նամակների պատրաստում, ուղարկում և ստացում: Տեքստի հավաքում:
          Ֆայլերի ամրակցում (Attachment):
Թեմա 5. Փոխկապակցված գլոբալ համակարգչային ցանց (Internet) (2 ժամ)
2.5.1. Ծանոթություն Internet գլոբալ համակարգչային ցանցում աշխատելու համար
          նախատեսված Internet Explorer ծրագրին:
2.5.2. Տեղեկատվության որոնում Internet-ում: WWW-փաստաթղթերի հասցեագրում: Տեղեկատվության բանալիային որոնում: Տեղեկատվության ներքաշում:
2.5.3. ՀԴԻՑ (Հայկական դպրոցական ինտերնետ ցանց)-ի ընդհանուր ռեսուրսների
          ներկայացում (www.armedu.am, mail.schools.am, ftp.schools.am):
2.5.4. www.armedu.am , ftp.schools.am-ում պաշարների ավելացում:
2.5.5. Հայկական կրթական ֆորումը:
Թեմա 6. Microsoft Office PowerPoint  (2 ժամ)
2.6.1. PowerPoint  ծրագրի գործիքները և մենյուն:
2.6.2. Նոր շնորհանդեսի կամ ներկայացման (պրեզենատացիայի) ստեղծում:
2.6.3. Պրեզենատացիայի տարբեր տեսադաշտեր (view) Normal, Outline, Slide, Slide
          Sorter,  Slide Show եվ Print:
2.6.4. Տեքստի ֆորմատավորման աշխատանք, նկարների տեղադրում, ֆոնային
          գույնի և պատկերի տեղադրում, փոփոխում:
2.6.5. Word-ի և Excel-ի օբյեկտների տեղադրում:
2.6.6. Անիմացիայի  կիրառումը PowerPoint-ի օբյեկտներում:
2.6.7. Rehearse Timings-ի օգնությամբ ժամանակային միջակայքերի փոփոխություն:
Թեմա 7. Թվային ֆոտոխցիկ և ձայնագրիչ:
2.7.1  Թվային ֆոտոխցիկից նկարի ներբեռնումը համակարգիչ և նախնական մշակում:
2.7.2  Թվային ձայնագրիչից ինֆորմացիայի ներբեռնումը համակարգիչ:

ԲԱԺԻՆ 3. ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ  ԵՎ  ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ  ԳԻՏԵԼԻՔՆԵՐ  (60 ԺԱՄ)
Թեմա  1.    Կրթության բովանդակության ձևավորման հիմունքները  (6 ժամ)
3.1.1. Կրթության բովանդակային բաղադրիչներն ըստ հանրակրթության պետական չափորոշչի:
3.1.2. Առարկայական չափորշիչներ, դրանց ձևավորման սկզբունքներն ու կառուցվածքը: Չափորոշիչների վրա հիմնված կրթության իրականացման խնդիրները:
3.1.3. Առարկայական ծրագրեր, դրանց և առարկայական չափորոշիչների համապատասխանությունը:

Թեմա  2.   Ուսումնական գործընթացում օգտագործվող ուսումնական նյութեր և  
                   ռեսուրսներ (6 ժամ)
3.2.1. Դասագրքեր, դրանց նշանակությունը, գործածության  հիմնա­խնդիրները:
3.2.2. Ուսուցչի ձեռնարկները և մեթոդական գրականությունը որպես ուսուցմանը նպաստող միջոցներ:
3.2.3. Դիդակտիկ նյութեր և պարագաներ, դրանց պատրաստման և կիրառման խնդիրները: Ուսումնաօժանդակ նյութեր, ըստ նպատակահարմարության օգտա­գործման առանձնահատկությունները:
Թեմա 3. Ուսումնական գործընթացի կազմակերպում. մանկավարժական տեխնոլոգիաներ, մեթոդներ, հնարներ  (10 ժամ)
3.3.1. Ուսուցման սկզբունքները: Ուսուցչակենտրոն և աշակերտակենտրոն մոտեցումներ: Աշակերտների գործուն մասնակցությունն ուսուցման գործընթացում.
3.3.2. Մանկավարժական տեխնոլոգիաներ, դրանց նկարագրությունը և կիրառության նպատակահարմարությունը կրտսեր դպրոցում:
3.3.3. Ուսուցման մեթոդներ. դրանց նկարագրությունը և կիրառությունը կրտսեր դպրոցում: Ուսուցման ավանդական և փոխներգործուն (ինտերակտիվ) մեթոդների համեմատական վերլուծություն:
3.3.4. Խաղը որպես ուսուցման միջոց: Դիդակտիկական և դերային խաղերի կիրառությունը կրտսեր դպրոցում. օրինակ­ներ, դրանց  առանձնահատկությունների բացահայտում:

Թեմա  4.  Կրտսեր դպրոցականի  ընդհանուր զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները (8 ժամ)
3.4.1. Կրտսեր դպրոցականի հոգեբանամանկավարժական բնութագիրը: Վեց տարեկան երեխայի դպրոցական ուսումնառությանը ներկայացվող պահանջները:
3.4.2. Ընթերցանության կազմակերպումը և  սովորողի երևակայության, լեզվամտածողության զարգացումը: Թվային ձայնագրիչը, որպես ընթերցանության խրախուսման միջոց: 
3.4.3. Մայրենի լեզվից տրվող առաջադրանքները որպես սովորողների հիշողության, ուշադրության, մտածողության և խոսքի զարգացման միջոց:
3.4.4. Խնդիրների լուծումը որպես սովորողների մտավոր ունակությունների և մտածողության զարգացման միջոց: Խնդրի բաղադրիչները: Լուծման պլան, դրա իրագործումը:

Թեմա  5.   Ինտեգրված թեմատիկ միավորի պլանավորում (8 ժամ)
3.5.1. Բազմաբնույթ մտածողության տեսությունը և ինտեգրման սկզբունքները կրտսեր դպրոցում:
3.5.2. Ընդհանուր պահանջներ «Մայրենիի» և «Մաթեմատիկայի» առարկայական չափորոշիչներում: Դրանց համապատասխան նյութի ստեղծում:
3.5.3. Ընդհանուր պահանջներ «Մայրենիի» և «Ես և շրջակա աշխարհը» առարկայական չափորոշիչներում: Դրանց համապատասխան նյութի ստեղծում:
3.5.4. Ընդհանուր պահանջներ «Ես և շրջակա աշխարհը» և «Մաթեմատիկա» առարկայական չափորոշիչներում: Դրանց համապատասխան նյութի ստեղծում:
3.5.5.   Ընդհանուր պահանջներ «Տեխնոլոգիա» և «Մաթեմատիկա» առարկայական չափորոշիչներում: Դրանց համապատասխան նյութի ստեղծում:
3.5.6.   Ընդհանուր պահանջներ «Մայրենի» և «Տեխնոլոգիա» առարկայական չափորոշիչներում: Դրանց համապատասխան նյութի ստեղծում:
3.5.7.   Ընդհանուր պահանջներ «Մայրենի» և «Երաժշտություն» առարկայական չափորոշիչներում: Դրանց համապատասխան նյութի ստեղծում:
Թեմա 6. Սովորողների հետազոտական, ստեղծագործական կարողությունների զարգացում.  (6 ժամ)
3.6.1. Գործնական աշխատանքների կազմակերպումը կրտսեր դպրոցում: Գործնական աշխատանքների տեսակները, դրանց կազմակերպման ձևերն ու մեթոդները տարբեր առարկաների ծրագրերով:
3.6.2. Էկոլոգիական կրթությունը և բնապահպանությունը որպես գործնական աշխատանքներ:
3.6..3. Սերմերի աճը, «Մեր տոհմածառը», «Իմ այբբենարանը», «Իմ ընթերցարանը» որպես սովորողի ստեղծագործական և հետազոտական աշխատանքի օրինակներ:

Թեմա  7.   Դաստիարակչական աշխատանքներ (6 ժամ)
3.8.1. Դաստիարակության վրա ազդող գործոնները: Ուսուցիչների և ծնողների համագործակցությունը: Սովորողների վարքի ու վարվելակերպի մշտադիտարկումը և դրանց արձագանքումը:
3.8.2. Սոցիալական հմտությունների և արժեքային համակարգի ձևավորման խնդիրները: Արտադասարանական միջոցառումների դաստիարակչական նշանա­կությունը:
3.8.3.  Երգը և պարը, որպես դասարանի միավորման միջոց: Կերպարվեստը որպես սովորողի ազատ ստեղծագործական կարողությունների զարգացման միջոց: Paint ծրագրի օգտագործումը:
Թեմա  8.   Սովորողների գնահատումը կթության բարելավման միջոց (8 ժամ)
3.9.1. Գնահատման նպատակը, ձևերը, սկզբունքները: Գնահատման համա­կարգը: Ուսուցման արդյունքների միավորային գնահատում, գնահատման ձևերը, սանդղակը, չափանիշները, գրանցումը և հաշվառումը:
3.9.2. Ոչ միավորային գնահատում: Գնահատումն առաջին դասարանում:
3.9.3   Ձևավորող գնահատում, ուսումնական գործընթացի մշտադիտարկում և հետադարձ կապ: Ուսումնական առաջընթացի պլանավորում և մշտադի­տարկում:
3.9.4. Գնահատման նյութերի մշակում. թելադրության, փոխադրության նյութերի մշակում: Գնահատման սանդղակների կազմում: Թեստ, թեստի տեսակները, կառուցման սկզբունքները, սանդղակավորումը:


ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՄՓՈՓՈՒՄ, ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ  (2 ԺԱՄ)


Комментариев нет:

Отправить комментарий