четверг, 13 октября 2011 г.

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ


Հաստատված է
ՀՀ ԿԳ նախարարի 2011 թվականի
  Օգոստոսի 29-ի N 997 – Ա/Ք հրամանի
 հավելված 1-ի  համաձայն




ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ ԵՎ ԾՐԱԳԻՐ


Ներածություն (1 ժամ)
Ժամանակակից  կրթության ոլորտում որքան էլ կարևոր բարեփոխումներ կատարվեն, որքան էլ նոր ծրագրեր, դասագրքեր և ուսուցման միջոցներ ստեղծվեն, այնուամենայնիվ, ուսուցման որակը և արդյունավետությունը, աճող սերնդի կրթվածության և դաստիարակվածության մակարդակը մեծապես կախված է ուսուցիչների գիտելիքներից, կոմպետենտությունից, մասնագիտական պատրաստվածությունից և ընդհանուր մշակույթից: Արդյունավետ և որակյալ կրթության ապահովման  կարևորագույն ուղիներից մեկն այսօր շարոնակում է մնալ ուսուցիչների մասնագիտական զարգացման և վերապատրաստման դասընթացը:Սույն դասընթացը, որի հիմքում դրվել են ՀՀ կրթական քաղաքականության հայեցակարգային դրույթները, հիմնական ուղղությունները և բովանդակային բաղադրիչները, ելնում է նրանից, որ`
-               մանկավարժական գործունեությունը ուսուցչից պահանջում է գիտելիքների և մասնագիտական կարողությունների անընդհատ ավելացում, շարունակական կրթություն և ինքնակրթություն:
-               կրթական բարեփոխումների ներկա փուլում, ուսուցիչները հայտնվելով այդ բարեփոխումների կիզակետում,  ոչ միայն դառնում են դրանց պահանջատերը, կրողն ու առաջամարտիկը, այլ նաև իրագործողը:Նրանք հանդես են գալիս ոչ թե սոսկ որպես կրթական համակարգի նորացման, նոր մոտեցումների, գաղափարների, ուսուցման նոր ձևերի և մեթոդների մեխանիկական կատարող ու արմատավորող, այլ դրանց շուրջը մտածող, ստեղծագործող և ձևավորող անձ:
-               բարեփոխումների արդյունքում ուսուցիչներին տրվում են նպատակներ և չափորոշիչներ, որոնց նրանք պետք է հասնեն, ռեսուրսներ`որոնք կարող են օգտագործվել, իսկ բուն գործընթացի պլանավորումը, բովանդակության մշակումը, կազմակերպումը, ուսուցման մեթոդների և ձևերի ընտրությունը նրանք կատարում են ինքնուրույն:
-               ժամանակի պահանջներին համապատասխան ոսուցիչները  պետք է գտնվեն անընդհատ շարժման, որոնումների, մասնագիտական և առարկայական աճի ու զարգացման գործընթացի մեջ, հակառակ դեպքում չեն կարող աշխատել հասարակության մեջ կատարվող փոփոխություններին արագ արձագանքող և հարմարվող նոր սերնդի հետ: Ինչպես ամերիկյան գիտնականներից մեկն է նշել ուսուցիչը պետք է օժտված լինի մարգարեի հատկանիշներով, որովհետև նա պատրաստում է նոր սերնդին 30-50 տարվա հեռավորության վրա գտնվող ապագա հասարակության համար:
-               արդի բարեփոխումները և զարգացումները ուսուցիչների համար պայմաններ են ստեղծում գործելու նորացված իրականության մեջ և նոր արժեքային համակարգում, ուստի դասընթացում մեծ տեղ է հատկացվում նրանց արժեքային կողմնորոշիչների ձևավորմանը:
-               ժամանակակից տեղեկատվական հեղեղի հորձանուտում հայտնված  ուսուցիչների  գիտելիքների համալրումը դարձել է բարդ և հակասական խնդիր:Ուստի դասընթացն ուսուցիչների ուշադրությունը կենտրոնացնում է գիտական, ճանաչողական և կրթական արժեք ներկայացնող տեղեկությունների առանձնացման և մշակման, գիտելիքների համակարգի վերածման և ուսուցման գործընթացում դրանց կիրառման վրա:
-               գործող ծրագրերի և դասագրքերի բովանդակություն մուտք գործած պատմագիտության նորագույն ձեռքբերումները` գիտելիքները, մոտեցումները, դրույթները և տեսությունները (հաճախ անմշակ և բավականին բարդ ու անորոշ շարադրված) կարիք ունեն լուրջ ուսումնասիրման, վերլուծության և իմաստավորման:
-               այսօր հախուռն կերպով դպրոց մուտք գործած դասավանդման տարատեսակ մոտեցումների, դասերի կազմակերպման ու անցկացման խայտաբղետ ձևերի և մեթոդների խառնաշփոթում զգացվում է տասնամյակների փորձով ապացուցված ավանդական և ժամանակակից կայուն տեսական և գործնական գիտելիքների անհրաժեշտությունը:
-               մեր օրերում անընդհատ կազմավորվում են նոր ուսումնամեթոդական համալիրներ, ստեղծվում են ուսումնական նոր ծրագրեր, դասագրքեր, զանազան ուղեկից ուսումնական նյութեր, որոնց բազմազանության մեջ ևս անհրաժեշտ է ճիշտ կողմնորոշվել:
 Ուսուցիչների մասնագիտական զարգացման և որակավորման բարձրացման դասընթացում մեծ տեղ է հատկացվել վերջին տարիներին մանկավարժական գրականության մեջ և ուսուցման ժամանակակից տեսություններում արծածվող հարցերին, որոնք նվիրված են հատկապես ոսուցման արդյունավետ պայմանների մշակմանը և ոսումնական գործնընթացը դրանցով ապահովելուն, ուսուցման անհատական և տարբերակված մոտեցումներին, սովորողների տարիքային և անհատական հոգեբանական առանձնահատկություններին:Քանի որ ուսուցման ցանկացած կոնկրետ գործընթաց ինքնատիպ է ու անկրկնելի, ուստի այդ ուսումնասիրություններում տեղ գտած ուսուցման տեսական հարցերը, ավանդական և ժամանակակից ձևերն ու մեթոդները չեն կարող տալ արդյունավետ դասավանդման պատրաստի դեղատոմսեր, բայց կարող են նախանշել ուսուցման արդյունվետ պայմանների բաղադրիչները և միջոցները, դրանք ուղղել դեպի սովորողները, նրանց գիտելիքների, կարողությունների, հմտությունների զարգացումը և անձի ձևավորումը:
Ուսուցիչների մասնագիտական զարգացման և որակավորման բարձրացման սույն դասընթացն առանձնանում է նրանով, որ այն հիմնականում ունի գործնական ուղղվածություն և ներառում է ոչ միայն զուտ տեսական բնույթի հարցեր, այլ նաև գործնական այնպիսի պարապմունքներ, քննարկումներ և սերմինարներ, որոնք կարող են նպաստել ուսուցիչների գործնական կարողությունների և մանկավարժական հմտություների կատարելագործմանը:Դասընթացի գործնական ուղղվածությունը հնարավորություն կտա  ուսուցիչներին կատարել վերլուծություններ, կիրառել ինովացիաներ, յուրացնել դասավանդման նոր տեխնոլոգիաներ, ընդհանրացնել և օգտագործել գործընկերների առաջավոր մանկակավարժական փորձը:
Սույն ծրագրով իրականացվող վերապատրաստման դասընթացը նպատակ ունի օժանդակելու պատմության ուսուցիչներին իրենց մասնագիտական գիտելիքների, կարողությունների, հմտությունների մակարդակը բարձրացնելու, աշխատանքային պարտականությունները պատշաճ մակարդակով կատարելու, շարունակական մասնագիտական զարգացում ապահովելու  և որակավորման տարակարգերի հավակնելու  խնդիրներում:
         Նախատեսված ծրագրային 80 ժամը տրոհված է 3 բաժինների` հետևյալ համամասնությամբ.
Բաժին 1.   «Հանրակրթության բնագավառի օրենսդրություն»           8 ժամ,
Բաժին 2.   «Տեղեկատվական  տեխնոլոգիաներ: Տեղեկատվական  տեխնոլոգիաների 
                   կիրառումը ուսումնական գործընթացում»            12 ժամ,                                                        
Բաժին 3.  «Մանկավարժական և մասնագիտական գիտելիքներ»      60 ժամ:                                      

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ, ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Նպատակները
  • Ծանոթացնել ուսուցիչներին կրթության բնագավառին վերաբերող օրենսդրական ակտերին:
  • Բարձրացնել ուսուցիչների ընդհանուր և հոգեբանամանկավար­ժա­կան պատրաստվածության մակարդակը, կատարելագործել ուսուցիչների ակադեմիական և մանկավարժական կոմպետենտությունը, ապահովել շարունակական մասնագիտական զարգացում:
  • Ծանոթացնել ուսուցիչներին դասավանդման ժամանակակից մեթոդ­ների հիմնական դրույթներին և նորագույն կրթական տեխնոլոգիաներին:
  • Զարգացնել ուսուցչի մասնագիտական հմտությունները, ինքնուսուցման և ինքնադրսևորման կարողությունները:
  • Ուսուցման գործընթացը ուղղորդել դեպի պլանավորած արդյունքների հասանելիություն:

 Խնդիրները
  • Բարձրացնել ուսուցման գործընթացի արդյունավետությունը, ուսուցիչներին ծանոթացնել կարևորագույն գիտամեթոդական գրականությանը, նրանց մեջ ձևավորել պատկերացումներ ժամանակակից չափորոշչային և ծրագրային պահանջների վերաբերյալ:
  • Ուսուցիչների մեջ ձևավորել համոզմունք, որ ուսուցման գործընթացում գիտելիքների, ունակությունների, հմտությունների գնահատումից պետք է անցնել կոմպենտենտության գնահատման.
  • Ուսուցիչների մեջ ձևավորել ուսումնական գործընթացում առկա  մեթոդական խնդիրները առաձնացնելու և առաջադրելու կարողություններ, զարգացնել տեխնիկական, ցուցադրական և ուսումնաօժանդակ միջոցներով այդ խնդիրները լուծելու հմտություններ:
  • Բարձրացնել ուսուցիչների կողմից ուսուցման գործընթացում տեղեկատ­վա­կան և հաղորդակցական տեխնոլո­գիաներ կիրառելու կարողությունների մակարդակը: 
  • Բարձրացնել ինքնուրույն ուսումնական և մեթոդական նյութեր մշակելու, դասերը պլանավորելու, վերլուծելու, աշակերտների մեջ ուսումնական դրդապատճառներ առաջացնելու ուսուցիչների կարողությունները:
Ակնկալվող արդյունքները
Ակնկալվում է, որ ծրագրի ավարտին ուսուցիչը պետք է
իմանա.
  • ուսուցիչներին և աշակերտներին ներկայացվող պահանջները՝ ըստ կրթական օրենսդրության,
  • առարկայի դասավանդման մեթոդաբանության դերը և տեղը ներկա կրթական համակարգում,
  • մանկավարժական հոգեբանության դերը տվյալ առարկայի ուսուցման գործընթացում,
  • կրթության հայեցակարգերը,
  • առարկայական կրթական չափորոշիչները և ծրագրերը,

տիրապետի.
  • ուսուցման նորագույն մեթոդներին և հնարներին,
  • տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հիմունքներին,
  • ստուգման և գնահատման համակարգերին,

կարողանա.
  • օրենսդրությունից ելնելով հաստատել բնականոն իրավահարա­բերություններ աշակերտների, նրանց օրինական ներկայացուցիչների (ծնող­ների, խնամակալների), գործընկերների, դպրոցի տնօրինության հետ, պաշտպանելով սովորողի իրավունքները իրականացնել իր լիազորու­թյունները,
  • համակարգել, մեկնաբանել և ներկայացնել բովանդակային տեղեկա­տվություն մասնագիտական միջավայրում, օգտագործել իր ձեռքբերումները մասնագիտական գործունեության ընթաց­քում,
  • սովորողների մեջ ձևավորել դրդապատճառներ ուսման նկատմամբ, սովորածը կիրառելու գիտակցում, նպաստել սովորողների մեջ ինքնակառավարման տարրերի և նախաձեռնողական ունակությունների ձևավորմանն ու զարգացմանը,
  • պլանավորել իր մանկավարժական գործունեությունը և սահմանել նպատակներ` հաշվի առնելով սովորողների անհատական առանձնահատկությունները և տարբերությունները, դասավանդման գործընթացում ներառել կրթական առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին,
  • ստեղծել հարգանքի և փոխըմբռնման վրա հիմնված բարենպաստ կրթական միջավայր, հաղորդակցման ազատ ու բարեկիրթ մթնոլորտ,
  • կայացնել արդարացի վճիռներ տարբեր իրավիճակներում,
  • կիրառելով դասավանդման առավել արդյունավետ տեխնոլոգիաներ ապահովել տարբերակված ուսուցման կազմակերպում՝ հետերոգեն խմբերի առկայության պայմաններում,
  • կանխատեսել և գնահատել աշակերտի եվ սեփական գործունեությունը, վերլուծել  և  անդրադարձ (ռեֆլեքսիա) կատարել,
  • կիրառել գնահատման տարբեր ձևեր,
  • հետևողականորեն կատարելագործել իր առարկայական-մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով  համագործակցել գործընկերների հետ, իրականացնել ստեղծագործական եվ հետազոտական աշխատանքներ:

ԾՐԱԳԻՐ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ (1 ժամ)
ԲԱԺԻՆ 1.  ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ    (8 ԺԱՄ)
Թեմա 1. Կրթության կազմակերպման և ուսուցչի գործունեության իրավական 
                    հիմքերը (6 ժամ)
1.1.1. ՀՀ օրենսդրությունը կրթության իրավունքի մասին: Հանրակրթության բնագա- վառում պետական քաղաքականության սկզբունքները: Կրթության լեզուն:
1.1.2. Ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցները (սովորող, մանկավարժական աշխատող, ուսուցիչ, ծնող), նրանց իրավունքներն ու պարտականությունները:
1.1.3. Ուսուցիչը որպես աշխատանքային և վարչական իրավահարաբերություն­ների մասնակից: Ուսուցչի պաշտոնի նկարագիրը, ուսուցչի ատեստավոր­ման կարգը:
Թեմա  2.    Երեխայի կրթական իրավունքների երաշխիքները (2 ժամ)
1.2.1. Երեխայի կրթությանն առնչվող հիմնական իրավունքնեը:
1.2.2. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը. ներառական կրթության իրականացումը:


ԲԱ­ԺԻՆ  2. ՏԵ­ՂԵ­ԿԱՏ­ՎԱ­ԿԱՆ ՏԵԽ­ՆՈ­ԼՈ­ԳԻ­Ա­ՆԵ­Ր:
ՏԵ­ՂԵ­ԿԱՏ­ՎԱ­ԿԱՆ ՏԵԽ­ՆՈ­ԼՈ­ԳԻ­Ա­ՆԵ­ՐԻ ԿԻ­ՐԱ­ՌՈՒ­ՄԸ  ՈՒ­ՍՈՒՄ­ՆԱ­ԿԱՆ ԳՈՐ­ԾԸՆ­ԹԱ­ՑՈՒՄ   (12 ԺԱՄ)

Թե­մա 1. Ընդ­հա­նուր տե­ղե­կու­թյուն­ներ հա­մա­կար­գիչ­նե­րի մա­սին (1 ժամ).

Հա­մա­կար­գիչ­նե­րի մի­ա­ցում և ան­ջա­տում: Աշ­խա­տանք ստեղ­նա­շա­րով: Գոր­ծո­ղու­թյուն­ներ մկնի­կով: (Pointing, Clicking, and Double-clicking) շրխկա­ցում և կրկնա­կի շրխկա­ցում, Քա­շել և գցել(Dragging and Dropping), Right-clicking աջ կո­ճա­կով շրխկա­ցում:

Թե­մա 2. MS Windows Օպե­րա­ցի­ոն գրա­ֆի­կա­կան հա­մա­կարգ (1 ժամ)

“Windows”-ի սե­ան­սի սկիզ­բը և ավար­տը:   Start սեղ­մա­կը: Ծրագ­րե­րի գոր­ծար­կում:
Պա­տու­հան­նե­րի տե­սակնե­րը և չափ­սե­րը, ծրագ­րե­րի սիմ­վոլ­նե­րը`   պա­տու­հան­նե­րի, լրիվ էկ­րա­նի և մանրանկար­նե­րի (պիկ­տոգ­րամ­նե­րի, իկո­նա­նե­րի) տես­քով:

Թե­մա 3. Տեքս­տա­յին խմբա­գիր MS WORD (3 ժամ)

Word-ի բեռ­նա­վո­րում:  Ծա­նո­թու­թյուն  KDWin ծրագ­րի հետ,  ստեղ­նա­շա­րի փո-
փո­խում (English, Armenian, Russian): Word-ի պա­տու­հա­նը (մե­նյու­ներ, գոր­ծի­քա­շա­րեր, տե­ղա­փոխ­ման քա­նոն­ներ):Տեքս­տի հա­վա­քում մի քա­նի լե­զու­նե­րով: Տեքս­տի տե­ղա­մա­սե­րի նշու­մը, տե­ղա­փո­խու­մը, պատ­ճե­նու­մը, ջնջու­մը: Տեքս­տի տա­ռա­տե­սակ­նե­րի փո­փո­խում, տա­ռա­չա­փի փո­փո­խու­թյուն, տա­ռա­տե­սակ­նե­րի ձև­ա­փո­խու­թյուն­ներ:Փաս­տաթղ­թի պահ­պա­նում, պահ­պան­ված փաս­տաթղ­թի բա­ցում, նոր փաս­տա թղթի բա­ցում, բաց­ված փաս­տաթղ­թի փա­կում:Աշ­խա­տանք եզ­րագ­ծե­րի և ֆո­նե­րի հետ:Աշ­խա­տանք աղյու­սակ­նե­րի հետ: Ծա­նո­թու­թյուն Table մե­նյո­ւի հիմ­նա­կան հրա­մաննե­րի հետ:
Աշ­խա­տանք գծագր­ված պատ­կեր­նե­րի հետ: Ծա­նո­թու­թյուն Drawing գոր­ծի­քա­շար¬ի հիմ­նա­կան գոր­ծիք­նե­րի հետ: Աշ­խա­տանք Insert մե­նյո­ւի հիմ­նա­կան են­թա­կե­տե­րի հետ: Ուղ­ղագ­րա­կան և քե­րա­կա­նա­կան սխալ­նե­րի ստու­գում և ուղ­ղում:Էկ­րա­նի վրա գոր­ծի­քա­շա­րե­րի և գոր­ծիք­նե­րի տե­ղադ­րում ու հե­ռա­ցում: Փաս­տաթղ­թի նա­խա­պատ­րաս­տու­մը տպագր­ման,  տպագ­րում:

Թե­մա 4. Էլեկտ­րո­նա­յին փոստ (2 ժամ)

Հիմ­նա­կան ֆունկ­ցի­ա­նե­րը: Փոս­տա­յին արկ­ղեր: Նա­մակ­նե­րի պատ­րաս­տում, ու­ղար­կում և ստա­ցում: Տեքս­տի հա­վա­քում: Ֆայ­լե­րի ամ­րակցում (Attachment):

Թե­մա 5. Փոխ­կա­պակց­ված գլո­բալ հա­մա­կարգ­չա­յին ցանց (Internet) (2 ժամ)

Ծա­նո­թու­թյուն Internet գլո­բալ հա­մա­կարգ­չա­յին ցան­ցում աշ­խա­տե­լու հա­մար
նա­խա­տես­ված Internet Explorer ծրագ­րի հետ:Ին­ֆոր­մա­ցի­ա­յի որո­նում Internet-ում: WWW-փաս­տաթղ­թե­րի հաս­ցե­ագ­րում: Ին­ֆոր¬մա­ցի­ա­յի բա­նա­լի­ա­յին որո­նում: Ին­ֆոր­մա­ցի­ա­յի ներ­քա­շում:ՀԴԻՑ (Հայ­կա­կան Դպրո­ցա­կան Ին­տեր­նետ Ցանց)-ի ընդ­հա­նուր ռե­սուրս­նե­րի ներ­կա­յա­ցում (www.armedu.am, mail.schools.am, ftp.schools.am): www.armedu.am , ftp.schools.am-ում  պա­շար­նե­րի ավե­լա­ցում:
 Հայ­կա­կան կրթա­կան ֆո­րու­մը:

Թե­մա 6. Microsoft Office PowerPoint  (3 ժամ)

PowerPoint  ծրագ­րի գոր­ծիք­նե­րը եվ մե­նյուն:Նոր պրե­զե­նա­տա­ցի­ա­յի (ներ­կա­յաց­ման) ստեղ­ծում:Պրե­զե­նա­տա­ցի­ա­յի տար­բեր տե­սա­դաշ­տեր (view) Normal, Outline, Slide, Slide Sorter,  Slide Show եվ Print: Տեքս­տի ֆոր­մա­տա­վոր­ման աշ­խա­տանք, նկար­նե­րի տե­ղադ­րում, ֆո­նա­յին գույ­նի և պատ­կե­րի տե­ղադ­րում, փո­փո­խում: Word-ի եվ Excel-ի օբյեկտ­նե­րի տե­ղադ­րում: Անի­մա­ցի­ա­յի  կի­րա­ռու­մը PowerPoint-ի օբյեկտ­նե­րում: Rehearse Timings-ի օգ­նու­թյամբ ժա­մա­նա­կա­յին մի­ջա­կայ­քե­րի փո­փո­խու­թյուն:

            ԲԱ­ԺԻՆ  3. ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ /55 ժամ/

Ա. Ընդհանուր մանկավարժության հարցեր /22ժամ/

Թեմա 1. Կրթության բովանդակության ձևավորման հիմունքներ /4 ժամ/         Կրթության բովանդակությունն ըստ հանրակրթության պետական չափորոշչի: Առար­կայական չափորոշիչներ, դրանց ձևավորման սկզբունքներն ու կառուցվածքը: Չափորոշիչների վրա հիմնված կրթության իրականացման խնդիրը: «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների չափորոշիչները:

Թեմա 2. Ժամանակակից ուսուցման հարցեր /8 ժամ/
         
Ուսուցման դիդակտիկական սկզբունքները, ժամանակակից մոտեցումները (ուսուցչակենտրոն, աշակերտակենտրոն) և տեխնոլոգիաները: Ինտերակտիվ ուսուցում: Կառուցողական ուսուցում: Քննադատական մտածողության ուսուցում: Համագործակցային ուսուցում: Ակտիվ  անձնակողմնորոշիչ և տարբերակված ուսուցում:
 Ուսուցման կազմակերպման ձևերը (դաս-դասարանային համակարգ, խմբային և անհատական պարապմունք, պրակտիկում, կոնսուլտացիա, կոնֆերանս, լաբարատոր աշխատանք, էքսկուրսիա, հանդիպում, ցերեկույթ, վիկտորինա և այլն):
Ուսուցման ավանդական (խոսքային, զննական, գործնական, վերարտադրական, հետազոտական , էվրիստիկ և այլն) և ժամանակակից մեթոդները (նախագծման, հետազոտական աշխատանքի, բանավեճի, դասախոսության, դերային խաղի, դեպքի ուսումնասիրման և այլն):


Թեմա 3. Հոգեբանական-մանկավարժական հարցեր: /2 ժամ/
         
Ուսուցչի հոգեբանական-մանկավարժական գործունեությունը:Սովորողների (ֆիզիկական, խոսքային և իմացական) զարգացման օրինա­չա­փությունները և անհատական առաձնահատկությունները: Հիմնական և ավագ դպրոցի սովորողների հոգեբանական-մանկավարժական բնութագիրը:

Թեմա 4. Դաստիարակության տեսության և մեթոդիկայի հարցեր /4 ժամ/
         
Դաստիարակության էությունը, կառուցվածքը և գործառույթները: Դաստիարակության մեթոդները և դրանց դասակարգումը: Դաստիարակության գործընթացը և նրա մասնակիցները (ուսուցիչների և ծնողների համագործակցությունը): Դաստիարակության հիմնական ուղությունները և նրա վրա ազդող գործոնները: Ուսուցման դաստիարակչական խնդիրները:Սովորողների հայացքների, համոզմունքների, վարքագծի և վերաբերմունքի ձևավորումը:Անձ և քաղաքացի:Ազգային և համամարդկային արժեքներ: Սովորողների վարքի և վարվելակերպի մշտադիտարկումը և դրանց արձագանքումը: Դաստիարակչական աշխատանքների առանձնահատկությունը պատմության ուսուցման գործընթացում:  Արտադասարանական միջոցառումների դաստիարակչական նշանակությունը:                   
            Թեմա 5. Սովորողների գնահատումը որպես կրթության որակի բարելավման միջոց /4 ժամ/
         
            Սովորողների գնահատման նպատակները, սկզբունքները, ձևերն ու տեսակները: Գնահատման համակարգը:Ուսուցման արդյունքների միավորային գնահատումը, գնահատման ձևերը, չափանիշները, գրանցումը և հաշվառումը: Ձևավորող գնահատումը, ուսումնական գործընթացի մշտադիտարկումը և հետադարձ կապը:Ուսումնական առաջընթացի պլանավորումը և մշտադիտարկումը: Գնահատման նյութերի մշակում. թեստ, թեստի տեսակները
և դրանց կառուցման սկզբունք­նե­րը: Սանդղակավորում: Ինքնագնահատում: Պատմություն առարկայի գնահատման գործընթացի առանձնահատկությունները:
       
            Բ. Պատմության ուսուցում /33 ժամ/

Թեմա 1. Պատմության դպրոցական դասընթացի ընդհանուր բնութագիրը /5 ժամ/
          Պատմության դասընթացի ուսուցման տեղը և դերը հանրակրթության մեջ: Պատմության բովանդակության վերլուծության և գնահատման հայեցակարգային դրույթները: Պատմության ուսուցման նպատակները և խնդիրները:
«Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների ծրագրերը, դասագրքերը: «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների բովանդակությունը և կառուցվածքը: «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների բովանդակային հիմնական
ուղղու­­թյունները` պետականության պատմություն, ռազմաքաղաքական պատմություն, ազգային–ազատագրական պայքարի պատմություն, մշակույթի պատմություն, սոցիալ-տնտեսական պատմություն և այլն: «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների համաժամանակյա ուսուցման սկզբունքը, միջառարկայական և ներառարկայական կապերը:

Թեմա 2. Պատմագիտական գիտելիքների համակարգ /13 ժամ/

Պատմագիտական գիտելիքների կառուցվածքը և բովանդակությունը: Պատմական փաստերը` տարեթվերը, դեպքերը, անունները, երևույթները , գործընթացները և դրանց իմացությունը:
Պատմական տերմինները, հիմնական հասկացությունները, օրինաչափու-թյունները, պատճառ-հետևանքային կապերը և դրանց ձևավորման ուղիները:
Առանցքային գաղափարները, տեսական հիմնախնդիրները և վարկածները և դրանց ճանաչողությունը:
Պատմության բովանդակային հիմնահարցեր: Ուսումնական բարդ,  դժվարություն ներակայացնող թեմաները, հարցերը (Նախնադարյան հասարակությունը Հայաստանի տարածքում, Հայկական լեռնաշխարհի ցեղային միավորումները և պետական կազմավորումները, Ավատատիրական կարգերի ձևավորումը և հաստատումը Հայաստանում, Հայկական գաղթավայրերը միջնադարում, Հայ հասարակական-քաղաքական հոսանքները 1850-70-ական թթ., Սոցիալ-տնտեսական կյանքը 1945-1991թթ. և այլն) և դրանց յուրացման առանձնահատկությունները:
Պատմության բովանդակության նորացումը: Պատմության պարբերացումը: Պատմագիտության արդի ձեռքբերումները, դրանց արտացոլումը դպրոցական դասընթացի (հին, միջին , նոր և նորագույն շրջանի) բովանդակության մեջ (Օրինակ` Հայկյաններ, Վաղ պետական կազմավորումներ. Արատտա և Կուտիական աշխարհակալություն, Հայկական նախարարական համակարգը, Բագրատույնաց թագավորությունը որպես համադաշնություն,  Հայկական պետականության դրսևորումները XVI-XVIII դդ., Հայկական հարցի ծագումն և էությունը, Հայաստանը ըստ Վիլսոնի սահմանագծման, Հայաստանը խորհրդային իշխանության տարիներին,Արցախյան գոյամարտը, Աշխարհը 1991թ.հետո. արդի զարգացումներ և այլն):

Թեմա 3. Պատմության ժամանակակից դասը /6 ժամ/

Դասին ներկայացվող ժամանակակից պահանջները:Դասը որպես ուսուցման կազմակերպման հիմնական ձև: Դասի տիպերը, կառուցվածք և մեթոդիկան:
          Դասի պլանավորում և նախապատրաստում (նպատակ, խնդիրներ և մոտիվացիա, ուսումնական նյութի բազմակողմանի վերլուծություն, ուսուցման միջոցների ընտրություն և այլն):
          Դասի կազմակերպում (ուսուցչի կողմից տեղեկատվական գործունեության կազմակերպում, սովորողների ուսումնական գործունեության կազմակերպում և այլն): Դասի բարենպաստ հոգեբանամանկավարժական միջավայրի ստեղծումը (ուսուցչի անձնական որակների կատարելագործում, սովորողների տարիքային և  անհատական առանձնահատկությունների հաշվառում, դասարանում ճիշտ փոխհարաբերությունների հաստատում և այլն): Հետադարձ կապը: Անդրադարձ: Տնային աշխատանք:

Թեմա 4. Պատմության ուսուցման միջոցները /4 ժամ/

Պատմության ուսուցման միջոցները և դրանց դերը դասի արդյունավետության բարձրացման գործում:Ուսուցման միջոցների օգտագործման մեթոդները պատմության դասերին: Տպագիր-տեղեկատվական միջոցներ (քրեստոմատիաներ, գիտահանրամատչելի և տեղեկատու գրականություն, բառարաններ, պատմագեղարվեստական երկեր, ընթերցանության գրքեր և այլն):
Պատմության զննական միջոցներ (առարկայական զննական միջոցներ, պատկերավորման զննական միջոցներ, պայմանական-գրաֆիկական զննական միջոցներ, գեղարվեստական նկարներ, լուսանկարներ և այլն):
Պատմության էկրանային միջոցներ (կինոֆիլմեր, կինոֆրագմենտներ, դիաֆիլմեր, դիապոզիտիվներ և այլն):Պատմության ուսուցման էլեկտրոնային միջոցներ (էլեկտրոնային դասագրքեր, համացանցային կայքեր, էլեկտրոնային նյութեր, գրադարաններ և այլն):

Թեմա 5. Գործնական աշխատանքների կազմակերպում: Ուսումնական նյութերի մշակում /5 ժամ/

Գործնական աշխատանքի տեսակները. աշխա­տանք­ սկզբնաղբյուրների, փաստաթղթերի, նկարազարդումների, գծակարգերի, ցուցապաստառների և քարտեզների հետ:
Թեմատիկ պլանավորում: Դասի պլանի կազմում: Մեթոդական խորհուրդների, հանձնարարականների, աշխատանքային ծրագրերի, խնդիրների, հարցարանների ու թեստերի մշակում, մեթոդական, դիդակտիկական, բախշիչ և ինքնաշեն նյութերի պատրաստում և այլն:

           
4. ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՄՓՈՓՈՒՄ, ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ /4ժամ/


Комментариев нет:

Отправить комментарий