суббота, 29 октября 2011 г.

Օրենսդրություն


1.       Հիմնական ընդհանուր կրթությունը պարտադիր է,
ա. բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
բ.  բացառությամբ ՀՀ Կառավարության որոշմամբ նախատեսված դեպքերի:
գ. բայց կարող է փոխվել ծնողների հայեցողությամբ:
2.      Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում
ա. անվճար է:
բ. որպես կանոն ավճար է:
գ. վճարովի է:
3.      Հերթական ատեստավորումից հետո ե՞րբ կարող է անցկացվել ուսուցչի արտահերթ ատես­տա­վո­րում:
ա/ Առնվազն 1 տարի հետո:
բ/ Առնվազն 2 տարի հետո: 
գ/ Առնվազն 3 տարի հետո: 
դ/ Առնվազն 5 տարի հետո: 
4.      Ի՞նչ ընթացակարգերով է անցկացվում ուսուցչի ատեստավորումը:
ա/Պարզ և բարդ:   
բ/ Գրավոր և բանավոր:
գ/ Թեստավորման և հարցազրույցի եղանակով:
դ/ Բնութագրման և երաշավորման եղանակով:
5.      Յուրաքանչյուր տարի ուսումնական հաստատության ուսուցիչների ո՞ր մասն է ենթակա ատես­տա­վորման:
ա/ Մեկ երկրորդ:
բ/ Մեկ հինգերորդը:  
գ/ Մեկ երրորդ :
դ/ Մեկ տասներորդ :
6.      Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչը ո՞ր մարմնի միջոցների հաշվին է նախապես անցնում վե­ր­ապատրաստում:
ա/Ուսումնական հաստատության:     
բ/ Վերապատրաստվողի:
գ/ Պետական լիազորված մարմնի :
դ/ Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի:     
7.      Աշխատանքային բնութագիր չներկայացնելը կարո՞ղ է բացասաբար ազդել ուսուցչի ատես­տա­վոր­ման արդյունքի վրա:
ա/Այո:
բ/ Մասամբ:
գ/ Ոչ, չի կարող:        
դ/ Չի կարող, եթե դրա փոխարեն ներկայացրել է երաշխավորագիր:  
8.      Ատեստավորման տարածքային հանձնաժողովի որոշումը ստանալուց հետո ուսուցիչը կամ տնօ­րինությունը ատեստավորման արդյունքները ի՞նչ ժամկետում կարող են բողո­քար­կել:
ա/10 աշխատանքային օրվա ընթացքում:            
բ/ 15 աշխատանքային օրվա ընթացքում:           
գ/  5 աշխատանքային օրվա ընթացքում:           
դ/ 30 աշխատանքային օրվա ընթացքում:                                                          
9.      Ատեստավորման ենթակա՞ են հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար ար­ձա­կուր­դում գտնվող ուսուցիչները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել:
  ա/ Կարող են ատեստավորվել;
  բ/ Պարտադիր է;
  գ/ Ենթակա են:
  դ/ Ենթակա չեն:
10.  Նշվածներից ո՞ր մարմինն է  հաստատում հանրակրթության պետական չափորոշիչը:
ա/ ՀՀ Կառավարությունը:   
բ/ Կրթության ազգային ինստիտուտը:
գ/ Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
դ/ Պետական լիազորված մարմինը:
11.  Նշվածներից ո՞ր մարմինն է  մշակում և հաստատում հանրակրթական պետական ծրագրերը, հանրակրթական այլ­ընտ­րանքային, այդ թվում` փորձարարական, հեղինակային և միջազգային հիմնական ծրագրերը:
 ա/ ՀՀ կառավարությունը :
 բ/ Ուսումնական հաստատությունը : 
 գ/ Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:  
դ/  Ուսումնական հաստատության խորհուրդը : 
12.  Ինչպես է սահմանվում  «հանրակրթական դպրոց» հասկացությունը:
ա/մեկ կամ մի քանի ընդհանուր, այդ թվում հոսքային կամ առանձին առարկաների խորացված ուսուցմամբ  հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության տեսակ:
բ/ հանրակրթական մեկ կամ մի քանի ընդհանուր, այդ թվում հոսքային կամ առանձին առարկաների խորացված ուսուցմամբ  հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության տեսակ:
գ/ մեկ կամ մի քանի հիմնական, այդ թվում հոսքային կամ առանձին առարկաների խորացված ուսուցմամբ  հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության տեսակ:
դ/ հանրակրթական մեկ կամ մի քանի, այդ թվում հոսքային կամ առանձին առարկաների խորացված ուսուցմամբ  հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության տեսակ:
13.  Ինչպե՞ս է սահմանվում <մանկավարժական աշխատող> հասկացությունը:
ա/սովորողների կողմից հանրակրթական (հիմնական, լրացուցիչ) ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների պահանջների ապահովման գործընթացին, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների, կարողությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը նպաստող և(կամ) դրանք ապահովող ուսումնական հաստատության աշխատակից:
բ/ սովորողների կողմից հանրակրթական (հիմնական, լրացուցիչ) ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների պահանջների ապահովման գործընթացին համապատասխան գիտելիքների, հմտությունների, կարողությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը նպաստող և(կամ) դրանք ապահովող ուսումնական հաստատության աշխատակից:
գ/ սովորողների կողմից հանրակրթական (հիմնական, լրացուցիչ) ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների պահանջների ապահովման գործընթացին, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների, կարողությունների ձեռքբերմանը  նպաստող և(կամ) դրանք ապահովող ուսումնական հաստատության աշխատակից:
դ/ սովորողների կողմից հանրակրթական (հիմնական, լրացուցիչ) ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների պահանջների ապահովման գործընթացին, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների,արժեքային համակարգի ձևավորմանը նպաստող և(կամ) դրանք ապահովող ուսումնական հաստատության աշխատակից:
14.  Ինչպե՞ս է սահմանվում «ուսուցի»  հասկացությունը:
ա/ուսումնական հաստատությունում սովորողների կողմից հիմնական ծրագրերի յուրացումը դասապրոցեսի միջոցով ապահովող և այդ գործընթացի համար անմիջականորեն պատասխանատու մանկավարժական աշխատող:
բ/ուսումնական հաստատությունում սովորողների կողմից հանրակրթական ծրագրերի յուրացումը դասապրոցեսի միջոցով ապահովող և այդ գործընթացի համար անմիջականորեն պատասխանատու մանկավարժական աշխատող:
գ/ուսումնական հաստատությունում սովորողների կողմից առարկայական ծրագրերի յուրացումը դասապրոցեսի միջոցով ապահովող և այդ գործընթացի համար անմիջականորեն պատասխանատու մանկավարժական աշխատող:
դ/ուսումնական հաստատությունում սովորողների կողմից առարկայական ծրագրերի յուրացումը դասապրոցեսի միջոցով ապահովող և այդ գործընթացի համար պատասխանատու մանկավարժական աշխատող:
15.  Նշվածներից ո՞ր կարգապահական տույժը չի կարող կիրառվել միջին և ավագ դպրոցների սովորողների նկատմամբ` ուսումնական հաստատության ներքին կարգապահական կանոնները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում «Հանրակրթության մասին» օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված:
ա/ուսումնական հաստատությունից հեռացում:
բ/բանավոր նկատողություն :
գ/ խիստ նկատողություն :
դ/ գրավոր նկատողություն :
16.  Ինչպե՞ս է համալրվում պետական ուսումնական հաստատությունում առաջացած ուսուցչի թափուր: 
ա/ ԿԳ նախարարի հրամանով:
բ/մրցութային հիմունքներով:
գ/ դպրոցի խորհրդի որոշմամբ:
դ/ ուսուցչի դիմումի հիման վրա:
17.  Ինչպե՞ս է անցկացվում ուսուցչի պարզեցված ընթացակարգով փաuտաթղթային ատեuտավորումը:
ա/ ուսումնական հաստատության ստուգումից հետո  տրված եզրակացության հիման վրա:
բ/սահմանված ցանկին համապատասխան ներկայացված փաստաթղթերի հիման վրա:
գ/ ատեստավորման հանրապետական հանձնաժողովի որոշման հիման վրա:
դ/ուսուցչի որակավորման տարակարգի հիման վրա :
18.  Ի՞նչ լեզվով է իրականացվում Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործավարությունը:
ա/Հայերեն:
բ/Գրական հայերեն :
գ/Հայերեն, ռուսերեն :
դ/Հայերեն, անգլերեն :
19.  Ուսումնական առարկաներից սովորողների տարեկան գնահատականները նշանակվում են:
ա) Դասավանդող ուսուցիչների կողմից դպրոցի տնօրենի հրամանով նշանակված օրը` հաշվի առնելով սովորողների ընթացիկ գնահատականները:
բ) Դասավանդող ուսուցիչների և դասղեկների կողմից ուսումնական տարվա վերջին` հաշվի առնելով սովորողների կիսամյակային գնահատականները:
գ) Դասավանդող ուսուցիչների կողմից ուսումնական տարվա վերջին օրը ` հաշվի առնելով սովորողների թեմատիկ և կիսամյակային գնահատականները:
դ) Դասավանդող ուսուցիչների կողմից ուսումնական տարվա վերջին շաբաթվա ընթացքում` հաշվի առնելով սովորողների կիսամյակային գնահատականները:
20.  Ո՞ր դեպքերում առաջին դասարանի սովորողը կարող է կրկնել տվյալ ուսում­նական տարվա դասընթացը:
ա) Ուսումնական հաստատության տնօրենի որոշմամբ:
բ) Ուսումնական հաստատության տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալի որոշմամբ:
գ) Ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ և ծնողի (նրա օրինական ներկայացուցչի համաձայնությամբ):
դ) Ուսումնական հաստատության տարրական մեթոդ միավորման որոշմամբ:
21.   2-11-րդ դասարանների սովորողներին ամառային առաջադրանք տալու կամ դասընթացը կրկնելու ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի որոշումների մասին ո՞վ  և ե՞րբ է տեղյակ պահում նրա ծնողին:
ա) Դասղեկը:
բ) Դասղեկը` մանկխորհրդի նիստից հետո երկու օրվա ընթացքում` գրավոր ծանուցմամբ
գ) Դասղեկը` մանկխորհրդի նիստից հետո երեք օրվա ընթացքում` գրավոր ծանուցմամբ:
դ) Դասավանդող ուսուցիչը, ով անբավարար գնահատական է նշանակել:
22.  Նշվածներից ո՞րն է աշխատանքային պայմանագիրը, նախքան դրա գործողության ժամկետի լրանալը, լուծելու հիմք:
ա) Աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված արտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու դեպքը:
բ) Տնօրենի կարծիքը:
գ) Ծնողների պահանջը:
դ) Մեթոդմիավորման նախագահի պահանջը:
23.  Նշվածներից ո՞րն է աշխատանքային պայմանագիրը, նախքան դրա գործողության ժամկետի լրանալը, լուծելու հիմք:
ա) Հարգելի պատճառով ամբողջ աշխատանքային oրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու դեպքը:       
բ) Անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային oրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու դեպքը:       
գ) Անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային oրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանք կիսատ կատարելու դեպքը:       
դ) Աշխատանքային անհրաժեշտությամբ ամբողջ աշխատանքային oրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու դեպքը:       
24.  Նշվածներից ո՞րն է աշխատանքային պայմանագիրը, նախքան դրա գործողության ժամկետի լրանալը, լուծելու հիմք:
ա) Պարտադիր բժշկական զննությունից աշխատողի ուշանալու դեպքը:
բ) Պարտադիր բժշկական զննությունից աշխատողի հրաժարվելու կամ խուսափելու դեպքը:
գ) Պարտադիր բժշկական զննությունից աշխատողի հրաժարվելու և խուսափելու համար բողոք ներկայացնելու դեպքը:
դ) Պարտադիր բժշկական զննությունից հիմնավոր պատճառով աշխատողի հրաժարվելու դեպքը:
25.  Նշվածներից ո՞րն է աշխատանքային պայմանագիրը, նախքան դրա գործողության ժամկետի լրանալը, լուծելու հիմք:
ա) Աշխատողի կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքը` եթե լրացել է նրա 50 տարին:
բ) Աշխատողի կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքը` եթե լրացել է նրա 60 տարին:
գ) Աշխատողի կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքը, եթե աշխատանքային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
դ) Աշխատողի կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքը, եթե այդ տարիքը սահմանված է աշխատանքային պայմանագրով:
26.  Ո՞ր գործողություններն են աշխատանքային կարգապահության խախտում համարվում:
ա) Գործատուի մեղքով աշխատանքային պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը:
բ) Աշխատողի մեղքով աշխատանքային պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը:
գ) Ղեկավարի մեղքով աշխատանքային պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը:
դ) Վերահսկողի մեղքով աշխատանքային պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը:
27.  Ե՞րբ գործատուն կարող է կարգապահական տույժ կիրառել, եթե աշխատողը բացատրության չի ներկայացրել:
ա) Եթե գործատուի պահանջով և անմիջապես աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում բացատրություն:
բ) Եթե գործատուի uահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն հարգելի պատճառներով չի ներկայացնում բացատրություն:
գ) Եթե գործատուի uահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում բացատրություն:
դ) Եթե գործատուի uահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի վճարում տուգանք:
28.  Եթե աշխատողը գործատուի կողմից աշխատանքային պայմանագրի լուծման հետ համաձայն չէ, ապա ի՞նչ ժամկետում կարող է դիմել դատարան:
ա) Համապատասխան իրավական ակտը, (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում:
բ) Համապատասխան իրավական ակտը, (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` մեկ շաբաթվա ընթացքում:
գ) Համապատասխան իրավական ակտը, (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` մեկ օրվա ընթացքում:
դ) Համապատասխան իրավական ակտը, (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` մեկ ժամվա ընթացքում:
29.  Ի՞նչ պարμերականությամμ և ժամկետներում է հաշվարկվում ու վճարվում աշխատավարձը:
ա) Աշխատանքային oրերին վճարվում է աշխատողին ամuական առնվազն մեկ անգամ`մինչև հաջորդ ամuվա 25-ը:
բ) Աշխատանքային oրերին վճարվում է աշխատողին ամuական առնվազն մեկ անգամ`մինչև հաջորդ ամuվա 15-ը:
գ) Աշխատանքային oրերին վճարվում է աշխատողին ամuական առնվազն մեկ անգամ`մինչև հաջորդ ամuվա 5-ը:
դ) Աշխատանքային oրերին վճարվում է աշխատողին ամuական առնվազն մեկ անգամ`մինչև հաջորդ ամuվա 1-ը:
30.  Հանրակրթական համակարգի աշխատողների համար ի՞նչ տևողության աշխատանքային շաբաթ կարող է սահմանվել:
ա)Վեցoրյա երկու հանգuտյան oրով, եթե աշխատանքները հնարավոր չէ կազմակերպել հնգoրյա աշխատանքային շաբթով` երկու հանգստյան օրով:
բ)Հնգօրյա մեկ հանգuտյան oրով, եթե աշխատանքները հնարավոր չէ կազմակերպել հնգoրյա աշխատանքային շաբաթով` երկու հանգստյան օրով:
գ)Հնգօրյա երեք հանգuտյան oրով, եթե աշխատանքները հնարավոր չէ կազմակերպել հնգoրյա աշխատանքային շաբաթով` երկու հանգստյան օրով:
դ)Վեցoրյա մեկ հանգuտյան oրով, եթե աշխատանքները հնարավոր չէ կազմակերպել հնգoրյա աշխատանքային շաբաթով` երկու հանգստյան օրով: 

2 комментария:

  1. Հարգելի վերապատրաստվողներ.
    Փորձեք լուծել թեստը: Հարցերը կազմված են այնպես, որ օգտվելով գրականությունից կարողանաք գտնել ճիշտ պատասխանները: Միևնույն ժամանակ փորձել եմ ձեր ուշադրությունը հրավիրել այնպիսի հարցերի վրա, որոնք պետք է որ ուսուցչին հետաքրքրեն:

    Հարգանքով
    Ա.Թորոսյան

    ОтветитьУдалить
  2. Հարգելի Ա.Թորոսյան.
    Իմ գործընկերներիս կողմից Ձեզ անսահման շնորհակալության բառեր եմ հղում Ձեր կատարած շնորհակալ և բեղուն աշխատանքի համար:
    Պիտի անկեղծորեն խոստովանեմ , որ այս վերապատրաստումները մեզ տվեցին հնարավորություններ անդրադարձ կատարելու մեր ամենօրյա աշխատանքին:
    Շնորհակալություն.
    Հասմիկ Անտոնյան/ դասվար/
    ք.Արարատ Պ.Սևակի անվ. թ2 դպրոց

    ОтветитьУдалить