пятница, 20 июля 2012 г.

Հայոց պատմություն 10-րդ դասարան

Այստեղ ներկայացված է թեմատիկ պլանի մի հատված: Առանձնացված են թեմայի չափորոշչային պահանջները և դրանց կից կազմվել են հարցեր, որոնց պատասխանը բանավոր կամ գրավոր ձևով տալով, աշակերտը հասկանում է, որ յուրացրել է նյութի նվազագույն պահանջվող ծավալը: 


Թեմա 1


Թեմատիկ պլանավորում

Բ
Թ
§
Թեմա
Բան.
ԹԳԱ
Գործ.
ԿԱ



Ներածություն






1
Հայոց պատմություն առարկայի մասին
1





2
Հայկական քաղաքակրթության ձևավորման պատմաաշխարհագրական պայմանները
2





Թեմայի ուսումնասիրությունը սովորողներին հնարավորություն է ընձեռելու.


Իմանալ «Հայոց պատմության» առարկայի հիմնական աղբյուրները: Կարողանա թվարկել հայոց պետական համակարգերը:
Ո՞ր պատմիչների աշխատություններն են հիմնական պատկերացում տալիս հայ ժողովրդի պատմության վերաբերյալ:
Ի՞նչ թագավորական տներ ենք ունեցել հայոց պատմության ընթացքում: Թվարկել հայոց պետական համակարգերը:
Իմանալ Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական դիրքը և սահմանները:
Իմանալ Հայկական լեռնաշխարհի ամենամեծ լեռները, լճերը, գետերը:
Իմանալ Մեծ Հայքի նահանգները:
Որտե՞ղ է գտնվում Հայկական լեռնաշխարհը:
Որո՞նք են Հայկական լեռնաշխարհի սահմանները:
Որո՞նք են Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռները:
Որո՞նք են Հայկական լեռնաշխարհի ամենամեծ լճերը:
Որո՞նք են Հայկական լեռնաշխարհի ամենամեծ գետերը:
Քանի՞ նահանգի էր բաժանված Մեծ Հայքը:
Թվարկել Մեծ Հայքի 15 նահանգները:



Комментариев нет:

Отправить комментарий