вторник, 3 июля 2012 г.

Ուսուցիչների վերապատրաստման թեմատիկ պլանի օրինակ



Թեմա
Ժամ

1
Տեղեկատվական  և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում
12

1.1
Ընդհանուր տեղեկություններ համակարգիչների մասին
1
Համակարգիչների միացում և անջատում: Աշխատանք ստեղնաշարով: Գործողություններ մկնիկով: (Pointing, Clicking, and Double-clicking) շրխկացում և կրկնակի շրխկացում, քաշել և գցել(Dragging and Dropping), Right-clicking աջ կոճակով շրխկացում:
1.2
MS Windows Օպերացիոն գրաֆիկական համակարգ
1
“Windows”-ի սեանսի սկիզբը և ավարտը: Start սեղմակը: Ծրագրերի գործարկում: Պատուհանների տեսակ­ները և չափսերը, ծրագրերի սիմվոլները`   պատուհանների, լրիվ էկրանի և ման­րա­նկարների (պիկտոգրամների, իկոնաների) տեսքով:
1.3
Տեքստային խմբագիր MS WORD
3
Word-ի բեռնավորում: Ծանոթություն  KDWin ծրագրի հետ,  ստեղնաշարի փոփոխում (English,   Armenian,  Russian):  Word-ի    պատուհանը   (մենյուներ,  գործիքաշարեր, տեղափոխման քանոններ): Տեքստի հավաքում մի քանի լեզուներով: Տեքստի տեղամասերի նշումը, տեղափոխումը, պատճենումը, ջնջումը: Տեքստի տառատեսակների փոփոխում, տառաչափի փոփոխություն, տառատեսակների ձևափոխություններ: Փաստաթղթի պահպանում, պահպանված փաստաթղթի բացում, նոր փաստաթղթի բացում, բացված փաստաթղթի փակում: Աշխատանք եզրագծերի և ֆոների հետ: Աշխատանք աղյուսակների հետ: Ծանոթություն Table մենյուի հիմնական հրաման­ների հետ: Աշխատանք գծագրված պատկերների հետ: Ծանոթություն Drawing գործիքաշար­ի հիմնական գործիքների հետ: Աշխատանք Insert մենյուի հիմնական ենթակետերի հետ: Ուղղագրական և քերականական սխալների ստուգում և ուղղում: Էկրանի վրա գործիքաշարերի և գործիքների տեղադրում ու հեռացում: Փաստաթղթի նախապատրաստումը տպագրման, տպագրում:
1.4
Էլեկտրոնային փոստ
2
Հիմնական ֆունկցիաները: Փոստային արկղեր: Նամակների պատրաստում, ուղարկում և ստացում: Տեքստի հավաքում:  Ֆայլերի ամրակ­ցում (Attachment):
1.5
Փոխկապակցված գլոբալ համակարգչային ցանց (Internet)
2
Ծանոթություն Internet գլոբալ համակարգչային ցանցում աշխատելու համար նախատեսված Internet Explorer ծրագրի հետ: Ինֆորմացիայի որոնում Internet-ում: WWW-փաստաթղթերի հասցեագրում: Ինֆոր­մացիայի բանալիային որոնում: Ինֆորմացիայի ներքաշում: ՀԴԻՑ (Հայկական Դպրոցական Ինտերնետ Ցանց)-ի ընդհանուր ռեսուրսների ներկայացում (www.armedu.am, mail.schools.am, ftp.schools.am): www.armedu.am , ftp.schools.am-ում –ում պաշարների ավելացում: Հայկական կրթական ֆորումը:
1.6
Microsoft Office PowerPoint 
3
PowerPoint  ծրագրի գործիքները եվ մենյուն: Նոր պրեզենատացիայի (ներկայացման) ստեղծում: Պրեզենատացիայի տարբեր տեսադաշտեր (view) Normal, Outline, Slide, Slide Sorter,  Slide Show եվ Print: Տեքստի ֆորմատավորման աշխատանք, նկարների տեղադրում, ֆոնային գույնի և պատկերի տեղադրում, փոփոխում: Word-ի եվ Excel-ի օբյեկտների տեղադրում: Անիմացիայի  կիրառումը PowerPoint-ի օբյեկտներում:  Rehearse Timings-ի օգնությամբ ժամանակային միջակայքերի փոփոխություն:
2
Մանկավարժական և մասնագիտական գիտելիքներ
60

2.1
Կրթության բովանդակության ձևավորման հիմունքները
4
Կրթության բովանդակային բաղադրիչները ըստ հանրակրթության պետական չափորոշչի: Առարկայական չափորշիչներ, դրանց ձևավորման սկզբունքներն ու կառուց­վածքը: Չափորոշիչների վրա հիմնված կրթության իրականացման խնդիրը: Առարկայական ծրագրեր, դրանց և առարկայական չափորոշիչների համա-պատասխանության խնդիրը: Հոսքային ուսուցման ծրագրերի առանձնահատկու-թյունները ավագ դպրոցում:
2.2
Ուսումնական գործընթացում օգտագործվող ուսումնական նյութեր և ռեսուրսներ 
4
Դասագրքեր, դրանց նշանակությունը, գործածման հետ կապված հիմնա­կան խնդիրները: Ուսումնաօժանդակ նյութեր, դրանց` ըստ նպատակահարմարության օգտա­գործման առանձնահատկությունները: Դիդակտիկ նյութեր և պարագաներ, դրանց պատրաստման և կիրառման խնդիրները: Ուսուցչի ձեռնարկները և մեոդական գրականությունը որպես ուսուցմանը նպաստող միջոցներ:
2.3
Ուսումնական գործընթացի կազմակերպման և իրականացման ձևեր, ուսուցման սկզբունքներ, ուսուցման մեթոդներ  
6
Ուսուցման կազմակերպման ձևեր: Ուսուցման սկզբունքներ: Ուսուցման մեթոդներ, մեթոդների դասակարգումը: Ուսուցչակենտրոն և աշակերտակենտրոն մոտեցումներ: Աշակերտների ներգրավումն ուսուցման գործընթացում, ուսուցման ինտերակ­տիվ մոթոդներ: Համագործակցային ուսուցում, փոքր խմբերով ուսումնառության կազմակեր­պումը: Ուսուցման ժամանակակից մեթոդների և հնարների կիրառության օրինակ­ներ, դրանց <<ուժեղ>>  և <<թույլ>> կողմերի բացահայտումը:
2.4
Դաստիարակչական աշխատանքները առարկայի ուսուցման գործընթացում
3
Սպասելիքներ դաստիարակչական աշխատանքներից` հանրակրթական դպրոցի շրջանավարտի նկարագիրը: Դաստիարակության վրա ազդող գործոնները: Ուսուցիչների և ծնողների համագործակցությունը: Սովորողների վարքի ու վարվելակերպի մշտադիտարկումը և դրանց արձագանքումը: Սոցիալական հմտությունների և արժեքային համակարգի ձևավորման խնդիր­ները մաթեմատիկայի ուսուցման գործընթացում: Արտադասարանական միջոցառումների դաստիարակչական նշանա­կությունը:
2.5
Սովորողների գնահատումը
8
Գնահատման նպատակը, սկզբունքները: Գնահատման համա­կարգը: Ուսուցման արդյունքների միավորային գնահատում, գնահատման ձևերը, սանդղակը, չափանիշները, գրանցումը և հաշվառումը: Ձևավորող գնահատում, ուսումնական գործընթացի մշտադիտարկում և հետադարձ կապ: Ուսումնական առաջընթացի պլանավորում և մշտադի­տարկում: Գնահատման նյութերի մշակում. Թեստ, թեստի տեսակները, կառուցման սկզբունքները, սանդղակավորումը:
2.6
Առարկայի բովանդակության ներկայացման հիմունքները
10
Առարկայի տրամաբանական կառույցը, հիմնական հասկացու­թյունները: Ուսումնական առարկաների  միջառարկայական կապերը և դրանց ինտեգրումը:
2.7
Առարկայի դասավանդման մեթոդիկա
4

2.8
Գործնական աշխատանքների կազմակերպումը առարկայի ուսուցման գործընթացում
2
Գործնական աշխատանքների տեսակները, կազմակերպման ձևերն ու մեթոդները: Ցուցադրումներ:
2.9
Թեմատիկ պլանավորում: Դասի պլան: Ինտեգրված թեմատիկ միավորի պլանավորում:
18
Մեթոդական երաշխպավորություններ ուսումնական առարկաների դասըն­թացների թեմատիկ պլանավորման համար, Չափորոշչային պահանջների վրա հիմնաված և տվյալ դասատիպին համա­պատասխանող դասի պլանի կազմում: Հետահայաց պլանավորում, ինտեգրված թեմատիկ միավորի պլանա­վորում:
Ամփոփիչ աշխատանքի կատարում:
3
Դասընթացի ամփոփում
1



Առաջարկվող պլանավորման մեջ կարող են կատարվել փոփոխություններ: Ձեր ուշադրությունն եմ հրավիրում 2.9 բաժնի վրա, որի ընթացքում շատ մեծ ծավալի իննուրույն աշխատանք է կատարվելու ուսուցիչների կողմից, լինելու են գնահատումներ, վերլուծություններ, զեկուցումներ և առաջարկում եմ այս բաժնի ժամերը շատ չնվազեցնել: Մյուս կողմից կարիք չկա թեմաների համար նախատեսել ավելի շատ ժամաքանակ, քան պահանջվում է սովոելու համար:

Комментариев нет:

Отправить комментарий