четверг, 12 июля 2012 г.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի վերապատրաստվողներ և վերապատրաստողներ

ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել


ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳ


նախագիծը:

Նախագիծը կարող եք բեռնել այստեղից:

Քննարկումը կազմակերպվում է 10.07.2012-25.07.2012 ընթացքում:
Ձեր ակտիվ մասնակցությունը շատ կարևոր է:
Ձեր առաջարկությունները ուղարկեք ewbkas@yahoo.com հասցեով:

2 комментария:

  1. Առաջարկում եմ
    ա. ՛՛I Ընդհանրուր դրույթներ՛՛ բաժնի 5-րդ կետը շարադրել այսպես.
    Ուսումնական հաստատության ուսուցչի վերապատրաստման իրականացման պատասխանատուն վերապատրաստող կազմակերպությունն է:
    բ. ՛՛II Վերապատրաստման իրականացումը՛՛ բաժնի 12-րդ կետի ՛՛գործընթացի՛՛ բառից հետո ավելացնել ՛՛կազմակերպման՛՛ բառը:
    գ. ՛՛II Վերապատրաստման իրականացումը՛՛ բաժնի 20-րդ կետի բովանդակությունից ելնելով ավելացնել ՛՛III Ամփոփիչ թեստավորումը՛՛ և ՛՛IV Վերապատրաստման կրեդիտները՛՛ բաժինները:

    ОтветитьУдалить
  2. Ներկայացնում եմ Գավառի 4 հիմնական դպրոցի մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցիչ, մաթեմատիկայի ուսուցիչներին վերապատրաստող՝ Նարինե Սերյոժայի Գևորգյանի առաջարկությունները:

    Առաջարկում եմ 1)."Ընդհանուր դրույթներ" բաժնի 5-րդ կետից հետո մեկ կետ ավելացնել վերապատրաստողների գործառույթների վերաբերյալ (Վերապատրաստման ընթացքում վերապատրաստողն ազատվում է իր պաշտոնային պարտականությունների կատարումից՝ զբաղեցրած պաշտոնի, մանկավարժական աշխատանքի ստաժի և վարձատրության պահպանմամբ); 2)."Վերապատրաստման իրականացումը" բաժնի 11-րդ կետում ավելացնել " և վերապատրաստողների ցուցակները" ; 3), 12-րդ կետի վերջում ավելացնել. " իր նախապես վերապատրաստված, համապատասխան կրեդիտների արդյունքում տարակարգի արժանացած վերապատրաստողներով":
    Այսինքն, ուզում եմ հավելել, որ հստակեցվեն նաև վերապատրաստողների գործառույթները . ուսումնասիրվեն նրանց անցած ուղին, իրենց պրոֆեսիոնալ կարողությունների զարգացման ուղղությամբ տարված աշխատանքներն ու ձեռքբերումները, այդ ամենի արդյունքում արտահերթ տարակարգ կամ կոչում շնորհել:

    ОтветитьУдалить