понедельник, 23 июля 2012 г.

Հարցաթերթիկների վերլուծություն


Դասընթացը սկսելիս մասնակից ուսուցիչների կարիքները գնահատելու համար նրանց առաջարկվեց լրացնել երկու հարցաթերթիկ:
Հարցաթերթիկների վերլուծությունը ցույց տվեց, որ վերապատրաստվող ուսուցիչները դասվանդում են հիմնականում 1-4 և 5-9-րդ դասարաններում: Նրանց մի մասը դասավանդում են նաև 10-12-րդ դասարաններում:
Ուսուցիչները ունեն  3-5 ժամ օրական ծանրաբեռնվածություն, շաբաթական հանձնարարում և ստուգում են 1-2 գրավոր աշխատանք և դասերից ազատ ունենում են օրական 2-3 ժամ: Ուսուցիչները նշում են, որ մեկ դասը պլանավորելու համար ծախսում են 1 ժամ: Սա նշանակում է, որ ամեն օր առնվազն 3 ժամ դասերից հետո պետք է ծախսեն միայն հաջորդ օրվա դասերը պլանավորելու և ևս որոշակի ժամանակ թեմատիկ աշխատանքները կամելու կամ ստուգելու վրա: Սա չափազանց մեծ ծանրաբեռնվածություն է ուսուցչի համար և տարօրինակ չէ, որ չհասցնելով, նրանք որոշակի աշխատանքներ՝ հաճախ հենց դասի պլանավորումը չեն կատարում: Սա երևում է այն հարցից, թե նախորդ ուսումնական տարում քանի դաս են պլանավորել, որին հիմնականում չեն պատասխանել կան տվել են խուսափոխ պատասխան՝ շատ, մեծ թվով: Դասի նպատակի և խնդիրների, դասի տարբեր փուլերում կիրառվող մեթոդների, գնահատման մեթոդաբանության և չափորոշիչների կիրառման մասին տրված հարցերը նույնպես պատասխան չէին ստացել, կամ ստացել էին սխալ, թերի պատասխաններ:
Ըստ հարցերի պատասխանների շաբաթվա ընթացքում նրանց մոտ կատարվում են 1-2 դասալսում փոխտնօրենի, ՄՄ նախագահի կողմից, իսկ իրենք  կատարում են 1-2 դասալսում: Դասալսումների քննարկման ժամանակ բարձրացվում են նոր մեթոդների կիրառման, հայրենասիրության դաստիարակության, աշակերտների դասապրոցեսում ներգրավվման, ՏՀՏ կիրառման, արդյունավետության և որակի մասին հարցեր: Այս պատասխաններից պարզ է դառնում, որ ուսուցիչները գիտակցում են իրենց խնդիրները, այդ հարցերը քննարկվում են, բայց էական լուծումներ չեն ստացվում: Սա երևում է նաև այն խնդիրներից, որ ըստ ուսուցիչների իրենք ունեն՝ ժամանակի պակասը, ավանդական և ժամանակակից մեթոդների կիրառումը: Հասկանալի է դառնում, որ դպրոցներում կարիք կա ստեղծել մասնագետներով և գրականությամբ մեթոդական հագեցված կաբինետներ, որտեղ հնարավոր կլինի ապահովել ուսուցիչների ընթացիկ ինքնակրթությունը: Այդ մասնագետների դերում կարող են հանդես գալ նաև վերապատրաստված այն ուսուցիչները, որ կերաշխավորվեն դպրոցի տնօրինության կողմից: Վերապատրաստող կազմակերպությունները նույնպես հետագայում կարող են աջակցել այդ կենտրոններին: Մասնավորապես նրանք կարող են ստեղծել ուսումնական և մեթոդական այնպիսի ռեսուրսներ, որոնք ուսուցիչները առանց մեծ լրամշակման կկարողանան կիրառել իրենց աշխատանքի մեջ՝ դասերի պլաններ, թեմատիկ պլաններ, թեմատիկ գրավոր աշխատանքներ, ՏՀՏ մշակումներ, ուղեցույցներ, տեղեկատուներ և այլն:
Ելնելով հարցաթերթիկների պատասխաններից  վերապատրաստման ժամանակ անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել ուսուցիչների կողմից.
·         իրենց առարկայի չափորոշչի յուրացման վրա,
·         գնահատման մեթոդաբանության յուրացման վրա,
·         չափորոշչի և ծրագրի հիման վրա թեմատիկ պլան կազմել կարողանալու վրա,
·         դասի պլան կազմել կարողանալու վրա,
·         դասավանդման մեթոդների տեղին և ճիշտ կիրառման վրա,
·         դասը պլանավորած դասարան մտնելու անհրաժեշտության վրա,
·         դասի պրոցեսում ՏՀՏ կիրառելու օգտակարության վրա,
·         առարկայական մեթոդմիավորման, մանկավարժական խորհրդի կանոնադրությանը և աշխատակարգին ծանոթ լինելու վրա,
·         դպրոցի կանոնադրությամբ և ՀՀ Հանրակրթության մասին օրենքով ուսուցչի իրավունքների և պարտականությունների վրա:


Комментариев нет:

Отправить комментарий